Սրբազանները բանտում էլ են մթնոլորտ փոխել. «Հրապարակ»

20 Սեպտեմբերի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ երեք ամիս է, որ ԱԱԾ մեկուսարանի նույն խցում կալանք են կրում Միքայել եւ Բագրատ սրբազանները։ Նրանք ոչ միայն պատվով կրում են իրենց «խաչը» եւ պարբերաբար ուղերձներ հղում ազատության մեջ գտնվողներին, այլեւ հոգեւոր մթնոլորտ են ձեւավորել կալանավայրում։ Ճիշտ է, ԱԱԾ մեկուսարանը համարվում է ամենախիստը, եւ կալանավորների շփումները հասցված են նվազագույնի, բայց, միեւնույն է` սրբազանների բարեպաշտ կերպարը պատերից էլ է թափանցում: Սրբազանների հանդեպ մեծ ակնածանք կա նաեւ կալանավայրի աշխատակիցների շրջանում:

Բագրատ սրբազանի այցելությունները փակ են, եւ նրան միայն փաստաբաններն են այցելում, իսկ Միքայել սրբազանի մոտ ամեն օր այցելուներ են գնում` պատգամավորներ, հարազատներ: Երբ նրան հարցնում են, թե ինչի կարիք ունի, ինչով օգտակար լինեն, նա միայն գրքեր է խնդրում, ընդ որում` սկզբում անգլերենով գրքեր էր խնդրել, վերջերս իտալերեն գրքեր է խնդրել, քանի որ ժամանակին մոտ 2 տարի ապրել է Իտալիայում, Մխիթարյան միաբանությունում եւ հրաշալի տիրապետում է իտալերենին:

Այցելուները վստահեցնում են, որ սրբազանների «դուխը» տեղն է, չնայած այցելուներից մեկը մեզ փոխանցեց, որ Միքայել սրբազանը չի կարողանում թաքցնել իր վիրավորանքը կատարվածից։ Սրբազաններն ամեն օր մեկժամյա զբոսանքի են դուրս գալիս մեկուսարանի հատուկ տարածք, որտեղ Բագրատ սրբազանը մարզվում է, իսկ Միքայել սրբազանն իր նշանավոր քայլվածքով ճեմում է:

Նմանատիպ նյութեր

Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և ցավոտ բանակցային գործընթաց. Կորտունով

Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և ցավոտ բանակցային գործընթաց. Կորտունով

Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց, որի ընթացքում որոշվելու են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության առաջնահերթությունները։ Սեպտեմբերի 23-ին հայ-ռուսական հարաբերությունների թեմայով...

Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը. Խալիլ Շիրղոլամի

Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը. Խալիլ Շիրղոլամի

Մենք կարծում ենք, որ Եվրոպական միության և եվրոպական երկրների հետ ընդհանուր մոտեցումներ ունենք տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հարցում։ Սեպտեմբերի 23-ին «Հայ-իրանական հարաբերությունների...

Դեպի Եվրոպա ճանապարհին Ադրբեջան ենք դառնում․ Քրիստինե Վարդանյան

  «Նկատե՞լ եք, որ հայտարարված դեպի Եվրոպա գնալու ճանապարհին Հայաստանում, կառավարման մոդելի առումով, մենք մի տեսակ Ադրբեջան ենք դառնում։ Իլհամ Ալիևը դարձել է նախատիպ (դերային մոդել)․ ստանում ենք կանանց ներգրավման, կառավարման ինչ-որ...

Պուտինի և Զելենսկու հանդիպումն այս պահին նպատակահարմար չէ. Պեսկով

Պուտինի և Զելենսկու հանդիպումն այս պահին նպատակահարմար չէ. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, նախքան փորձագիտական մակարդակով աշխատանքների իրականացումը, նպատակահարմար չէ, քանի որ դա ժամանակի անիմաստ վատնում կլինի։ Այս մասին նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի...

«Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջից

«Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջից

ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու վերաբերյալ։ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները՝ համագործակցելով...