Ի տարբերություն Իրանի, Թուրքիան ամեն ինչ անում է խիստ գաղտնի և քողարկված պայմաններում. Արա Պողոսյան

14 Սեպտեմբերի, 2025

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.

«Թուրքիան հարթում է միջուկային տեխնոլոգիաների զարգացման սեփական ճանապարհը։

Թուրքիան սկսում է սեփական միջուկային ծրագիրը, և որպես առաջին քայլ սկսում է հայրենական արտադրության միջուկային ռեակտորների արտադրությամբ։ Ռեակտորների արտադրության նպատակի մասին հայտարարել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը։

«Մենք նպատակ ունենք ստեղծել բարձր-տեխնոլոգիական ռեակտորներ հայրենական արտադրական հզորությունների օգնությամբ` թուրքական արդյունաբերության», — հայտարարել է Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը։

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ է Թուրքիան այսքան ներդրումներ կատարում միջուկային տեխնոլոգիաների ոլորտում։

Դեռևս 2018 թվականից և դրանից առաջ էլ, Էրդողանը հայտարարում է, թե ինչո՞ւ պետք է Իսրայելն ունենա միջուկային զենք, իսկ Թուրքիան ոչ։ Այս թեզը զարգացնելով Էրդողանը առաջ քաշեց «աշխարհը 5-ից ավել է» սկզբունքը, պահանջելով մշտական տեղ ՄԱԿ Անվտանգության խորհրդում։

Հետո Էրդողանը սկսեց նաև աշխատել ու ավելի քիչ խոսել միջուկային զենքի անհրաժեշտության մասին։

Առաջին բանը, որ արեցին թուրքերը, դա տեղական մասնագետների դեպի Պակիստան «գործուղումն» էր, ովքեր այս կամ այն կերպ ներգրավվեցին պակիստանյան միջուկային ծրագրում։ Իհարկե, այստեղ սկզբունքը դեռևս 1967-ին թուրքական կառավարության որդեգրած «հավելյալ աշխատուժի արտահանման 5-ամյա պլան» սկզբունքն էր, որով Թուրքիան զարգացած երկրներ իր աշխատուժը «արտահանելով» 5 տարի հետո ստանում էր բարձր մասնագիտացված աշխատուժ, որը և ներդրվում էր երկրի տնտեսական զարգացման մեջ

Հիմա Էրդողանը նույն սկզբունքով փորձում է ստանալ միջուկային տեխնոլոգիաների զարգացման սեփական մասնագիտական բազան և հիմնել սեփական միջուկային ծրագիրը։

Ի տարբերություն Իրանի, Թուրքիան ամեն ինչ անում է խիստ գաղտնի և քողարկված պայմաններում, ընդ որում` իր ծրագրի մեջ ներառում է արտաքին խոշոր ներդրումներ, որպեսզի ինչ որ իմաստով ապահովագրի իր ծրագրի դեմ հնարավոր սաբոտաժից` Ռուսաստան-ԱՄՆ հակադրությունների վրա խաղալով։

Կարծում եմ, նաև այստեղ էլ խնդիրը, որ Իսրայելը մտահոգված է։ Վերջինս չի ցանկանում տարածաշրջանում տեսնել իրենից բացի այլ միջուկային տերություն, ինչը կխախտի ստեղծված ամբողջ անվտանգային կոնֆիգուրացիան։

Ավելի հեշտ է կանխարգելել, քան հետո դրա դեմ պայքարել։

Ի դեպ` Թուրքիայի հնարավոր միջուկայնացումը հակադիր է ո’չ միայն Իսրայելի, այլև Հունաստանի, Կիպրոսի, Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Եգիպտոսի, Իրաքի, Սիրիայի, Հնդկաստանի, և նույնիսկ Ֆրանսիայի ու Ռուսաստանի շահերին։

Ինչպե՞ս կգործեն այս երկրները Թուրքիայի հնարավոր միջուկայնացման դեմ, ցույց կտա ժամանակը…

Նմանատիպ նյութեր

Ողբերգական վթարի հետևանքով զոհված քաղաքացիները Երևան-Վանաձոր տաքսու ուղևորներն են եղել

Ողբերգական վթարի հետևանքով զոհված քաղաքացիները Երևան-Վանաձոր տաքսու ուղևորներն են եղել

Քուչակ–Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի 5 զոհերը «Օպել Զաֆիրայի» ուղեւորներն են եղել։ Այս մասին հայտնում է News.am-ը։ NEWS..am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, զոհերը Երեւան–Վանաձոր տաքսու ուղեւորներ են եղել։ Մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը՝...

Հայաստանին խորհուրդ է տրվել վերջնական որոշում կայացնել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ

Հայաստանին խորհուրդ է տրվել վերջնական որոշում կայացնել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ

Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի և որոշի՝ արդյոք ցանկանում է միանալ Եվրամիությանը, թե մնալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ։ Այս կարծիքը «Վեստի» լրատվական գործակալությանը հայտնել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա նշել է, որ այս հարցը բարձրացվել է...

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք վերահսկում ենք այն։ Երեկ երեկոյան մենք ոչնչացրեցինք 28 նավ։ Մենք վերահսկում ենք նեղուցը, նրանք ոչինչ չեն ստանում։ Եվ մենք ոչնչացրեցինք նավերը։ Հիմա, երբ Հորմուզի նեղուցը...

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են նորածին երեխային առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկայում) գրանցել նաև առցանց։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի...

Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժած

Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժած

Քուչակ-Ապարան ճանապարահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած: Նրանցից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության: Բոլորը տուժածները ստանում են...