Հորեղբայրս ասում էր․ «Ուրիշի ունեցածին աչք չդնես, մեզ չի սազում»․ Նարեկ Կարապետյան

13 Սեպտեմբերի, 2025

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ, «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանը գրում է․

«90-ականներ էին։ Տաշիրում էինք բնակվում։ Համատարած աղքատություն էր՝ հպարտ մարդկանց աղքատություն։ Բակում մոտ 200 երեխա կար՝ շատ ուրախ ու համերաշխ։ Ու մի հեծանիվ, որի տերը չէր թողնում երեխաներին մի քիչ քշել այն։

Մի օր մեր տուն հյուրեր եկան… «Գանգատ» էր։ Այդպես էին անվանում բողոքը, որ հարևանները հայտնում էին տարբեր արտառոց դեպքերում։ Ավագ եղբայրս Վահեն այդ տղային հաղթել էր գյուլաշով (ըմբշամարտի տեսակ) և վերցրել նրա հեծանիվը․ ամբողջ բակը հերթով քշում էր։

Գանգատը լսում էր տատս՝ ջղայնացած ու լուռ։ Երբ գանգատավորները գնացին, նա կանչեց եղբորս, որ նկարողություն անի։ Այդ պահին, ինչպես ամեն օր, ժամը 21։00-ին զանգեց տան հեռախոսը, և բոլորս վազելով հասանք հեռախոսին, որովհետև գիտեինք՝ ով է ամեն օր 21։00-ին զանգում մեզ։ Հորեղբայրս էր։ Հարցուփորձ արեց, իր ոճով կատակներ արեց և տատիս հարցրեց՝ ինչու էս մի տեսակ։ Տատս պատմեց, որ Վահեն դնգստել է հարևանի տղային և նրա հեծանիվը դարձրել բակային սեփականություն։ Հորեղբայրս լսեց և բան չպատասխանեց։

Երկու ամիս հետո Տաշիրի շրջանի Կաթնառատի գյուղական օդանավակայան վայրէջք կատարեց օգնությամբ բեռնված մի ինքնաթիռ։ Հորեղբայրս էր եկել։ Հիշում եմ ռուս ձյաձյաներին՝ տարօրինակ սանրվածքով։ Հորեղբայրս իր հետ նաև 12 հեծանիվ էր բերել։ Կանչեց Վահեին և ասաց․

— 11 հատը կտաս հարևանի երեխաներին, մեկը կպահես քեզ։ Եվ ուրիշի ունեցածին էլ աչք չդնես, մեզ չի սազում»։

Նմանատիպ նյութեր

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի և բոլոր քաղբանտարկյալների Նույն օրը լրանում է Արեգնազ Մանուկյանի...

Բարսելոնա– Երևան չվերթի ինքնաթիռն ավելի քան 12 ժամ ուշացումով է հասել Երևան

Բարսելոնա– Երևան չվերթի ինքնաթիռն ավելի քան 12 ժամ ուշացումով է հասել Երևան

Օգոստոսի 17-ին նախատեսված Բարսելոնա-Երևան չվերթի ինքնաթիռն ավելի քան 12 ժամ ուշացումով է հասել Երևան։ Ուղևորներից մեկը Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝  հայտնել է, որ «FlyOne Արմենիա» ավիաընկերության օդանավը մնացել է ամպրոպի ու կարկուտի տակ, ինչի հետևանքով դիմապակու վրա...

Վեհափառը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Կանադայի դեսպանի հետ

Վեհափառը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Կանադայի դեսպանի հետ

Օգոստոսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։ Վեհափառ Հայրապետն իր...

Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ

Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Մի անհեթեթ միտք կա, թե՝ որքան ուժեղանում է Սփյուռքը, այնքան վատ է Հայաստանի համար, թե՝ այնքան թուլանում է Հայաստանը։ Նման մի բան։ Այդ միտքը հիմա հատկապես հաճախ են տարածում իշխող ուժի ներկայացուցիչները։ Իհարկե,...

Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ

Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ

Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ ԱՄՆ դաշնային դատարան: Դատական ​​հայցը բխում է Ադրբեջանի դեմ անհիմն և սադրիչ մեղադրանքներ պարունակող հոդվածի հրապարակումից, հաղորդում է Report-ը: 2026 թվականի հունիսի 5-ին CNN-ի կողմից հրապարակված հոդվածը պարունակում էր...