Նախկին պատգամավորի դեմ երկրորդ գործն են հարուցել․ «Հրապարակ»

13 Սեպտեմբերի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «2019թ․ ամռանը քրեական գործ հարուցվեց Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանի դեմ, 2019թ․ օգոստոսի 5-ին նա համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարական տվեց, օգոստոսի 12-ին Նիկոլ Փաշինյանն իր դասընկեր, ամուսնության քավոր Հայկ Ղալումյանին նշանակեց Իջեւանի համայնքապետի պաշտոնակատար: Նա այդ պաշտոնում աշխատեց մինչեւ 2021թ․ ապրիլի 8-ը` մինչեւ Տավուշի մարզպետ նշանակվելը։

Իջեւանում կարծիք կա, որ Վ․ Ղալումյանի դեմ քրեական գործի հարուցումը պայմանավորված էր Փաշինյանի քավորի համար համայնքապետի պաշտոնն ազատելով։ 2023թ․ մայիսի 25-ից Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Վարդան Ղալումյանի, Իջեւանի պատկերասրահի նախկին տնօրեն Կարինե Հովհաննիսյանի, նախկին փոխտնօրեն Սամվել Մելքումյանի եւ հաշվապահ Լյուդմիլա Բեկնազարյանի դատավարությունը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Վ․ Ղալումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Կարինե Հովհաննիսյանի ամուսնու՝ Իջեւանի նախկին փոխքաղաքապետ Սուրեն Մանուկյանի հետ գտնվելով ընկերական փոխհարաբերությունների մեջ, վերջինիս կողմից 2017-ին Երեւան տեղափոխվելուց հետո «դիտավորությամբ» հսկողություն չի իրականացրել «Իջեւանի վերնատուն պատկերասրահ» ՓԲԸ-ի տնօրեն  Կ․ Հովհաննիսյանի կողմից՝ 2017 թ․ հոկտեմբերի 1-ից մինչեւ 2018 թ․ հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքի չներկայանալու եւ աշխատանքային պարտականությունները չիրականացնելու նկատմամբ, ինչի հետեւանքով Կ․ Հովհաննիսյանը… Իջեւանի համայնքապետարանի կողմից հիշյալ ընկերությանը հատկացված դրամական միջոցներից Իջեւանի համայնքի ավագանու որոշումներով սահմանված դրույքաչափերով նախատեսված տնօրենի աշխատավարձ է ստացել` 698 հազար 365 ՀՀ դրամ եւ «յուրացրել», որով էական վնաս է պատճառվել Իջեւանի համայնքապետարանի օրինական շահերին:

Բացի այդ, Կ․  Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Իջեւանի վերնատուն պատկերասրահ» ՓԲԸ-ում 2013թ. ապրիլի 10-ից որպես լրագրող աշխատող Լիա Ճաղարյանի կողմից 2016թ. հունիսի 4-ից մինչեւ 2018թ. հուլիսի 20-ն աշխատանքի չներկայանալու եւ աշխատանքային պարտականությունները փաստացի չկատարելու պարագայում վերջինիս նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոց չի կիրառել, աշխատանքից չի ազատել, աշխատանքային պայմանագիրը չի լուծել եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ հանձնարարել է հաշվարկել եւ Լիա Ճաղարյանին վճարել է… Իջեւանի համայնքի ավագանու որոշումներով սահմանված դրույքաչափերով նախատեսված լրագրողի աշխատավարձ` 1 մլն 74 հազար 997 ՀՀ դրամի չափով: Քրեական գործով մյուս 2 ամբաստանյալներն Իջեւանի պատկերասրահի նախկին փոխտնօրեն Սամվել Մելքումյանը եւ հաշվապահ Լյուդմիլա Բեկնազարյանն են։ Այս դատավարության ընթացքում Սամվել Մելքումյանը ծանր հիվանդությունից մահացել է։ Ի դեպ, Լյուդմիլա Բեկնազարյանը Վճռաբեկ դատարանի hակակոռուպցիոն պալատի դատավոր Լիպարիտ  Մելիքջանյանի մայրն է: Մեղադրյալներին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, յուրացման, վատնման, պաշտոնեական կեղծիքի, փաստաթղթեր կեղծելու եւ այդ գործողություններին օժանդակելու հոդվածներով։ Մեղադրյալները չեն ընդունում իրենց մեղքը՝ գործը համարելով շինծու։ Նրանց նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը եւ չհեռանալու մասին ստորագրությունը։

2025թ․ հուլիսի 4-ին դատարանըդատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ դատական նիստին անհարգելի կերպով չներկայանալու պատճառաբանությամբ որոշել է փոխել Կարինե Հովհաննիսյանի ու Լիա Ճաղարյանի խափանման միջոցը` նրանց նկատմամբ կիրառել վարչական հսկողություն եւ վարչական հսկողության կիրառման ժամանակահատվածում Կ․ Հովհաննիսյանին ու Լ․ Ճաղարյանին պարտավորեցնել՝ շաբաթը 3 անգամ գրանցվել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում, նրանց արգելել՝ առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության՝ երեկոյան ժամը 20:00-ից մինչեւ առավոտյան ժամը 08։00-ն ներառյալ լքել բնակության վայրը, որոշման կատարումը հանձնարարել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությանը։ Դատավորը խափանման միջոցը փոխելու որոշման մեջ սխալմամբ նշել է, որ Լիա  Ճաղարյանն անչափահաս մեկ երեխայի մայր է, մինչդեռ Ճաղարյանը 2 անչափահաս երեխա ունի։ Կ․ Հովհաննիսյանը 3 անչափահաս երեխայի մայր է, նրա ամուսինը՝ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը, ավելի քան 3 տարի, առանց դատավճռի, անազատության մեջ է` Խաչատուր Քոքոբելյանի հոր առեւանգման գործով։

Դատավոր Դավթյանի այդ որոշումը հետեւանքներ էլ է ունեցել. 2025 թ․ հուլիսի 15-ին Ֆեյսբուքում «Suren Manukyan» օգտատերը վիրավորական արտահայտություններ է օգտագործել, որի կապակցությամբ դատավոր Տ․ Դավթյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել նրա դեմ։ 2025 թ․ հուլիսի 31-ին փաստի առթիվ ՀՀ ՔԿ հատկապես կարեւոր գործերով գլխավոր վարչության ընդհանուր բնույթի եւ ընտրական հանցագործությունների քննության վարչությունում վարույթ է սկսվել` Քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, եւ 490-րդ հոդվածի 1-ին մասերով` դատավորի նկատմամբ սպառնալիքի կապակցությամբ: Դավթյանը ճանաչվել է որպես տուժող։

Չնայած դատավոր Տ․ Դավթյանը համարել է, որ Ղալումյանի եւ մյուսների քրեական գործով ինքը կարող է անաչառ եւ անկողմնակալ լինել, սակայն պարզ է, որ օբյեկտիվ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկածներ առաջանալ, որ այդպես չէ։ Դատավարության սեպտեմբերի 8-ի նիստում պաշտպան Սերգեյ Ոսկանյանը դատավորին ինքնաբացարկ է հայտնել։  Դատավոր Տիգրան Դավթյանը որոշել է պաշտպանի ներկայացրած միջնորդությունը բավարարել եւ այդ քրեական գործով ներկայացված բացարկն ընդունել է, այժմ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի նախագահը գործը պետք է հանձնի այլ դատավորի` քննության, որը դատը վարելու է «նոր տողից»»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։   Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի...

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Ֆրանսիայում համազգային գործադուլը վերածվել է զանգվածային անկարգությունների ու բախումների․ երկրի տարբեր քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար ցուցարար։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Մարսելում ցուցարարների խումբը ներխուժել է քաղաքապետարանի շենք, իսկ...

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

«ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ...

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

ՌԴ Իվանովո քաղաքի հայ համայնքն աղուհացով է դիմավորում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջից։ Տեղաբնակ հայերի համար օրը տոնական է, քանի որ օծվելու է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին, որի...

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։ Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և...