Կխնդրեի Արմեն Դանիելյանին կողմ քվեարկեն, որ վերաքննիչում կալանքի դատավոր էլ չլինի․ Գեղամ Մանուկյան

10 Սեպտեմբերի, 2025

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյան, «ՀայաՔվե» միավորման ղեկավար Ավետիք Չալաբյան, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյան, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փահրամազյան․ էս բոլոր քաղաքական հիմքով կալանքի դեմ բողոքների մերժումը՝ Արմեն Դանիելյանի ձեռքով։ Այս մասին ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանին։

«Անկեղծ ասեմ՝ ամեն ինչ կանեյի, կխնդրեի, կաղաչեի քաղաքական մեծամասնությանը, որ Արմեն Դանիելյանին կողմ քվեարկեն և նա դառնա վճռաբեկ դատարանի անդամ, որովհետև փաստաբանական ամբողջ ընտանիքը երջանիկ կլինի, վերջապես վերաքննիչում կալանքի դատավոր Արմեն Դանիելյանն այլևս չի լինի և բազմաթիվ քաղաքական ենթատեքստերով կալանքներ ի վիճակի չի լինի տալ»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ռուսական բազան կհեռացվի՞․ «Կարճ ասած»

  2025 թվականի օգոստոսին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ շատ լավ հանդիպում է ունեցել․ թեման հիմնականում Ուկրաինան էր։ Անցել է 1 տարի այդ «լավ» հանդիպումից,...

Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են

Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են

Սեպտեմբերի 2-ին` ժամը 17։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ճանապարահատվածում միմյանց են բախվել մեքենաներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ խմբեր և Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։ Պարզվել է, որ նշված...

Չեն ուզում, որ հանրությունը ավելի լավ տեսնի այս աբսուրդը․ Լևոն Քոչարյան

Նախկինում չէր թույլատրում ուղիղ հեռարձակումը, հիմա փաստորեն նաև դատարանը չթույլատրեց բոլոր վկաներին հարցաքննությունը հրապարակելը․ սա առնվազն տարօրինակ է, որովհետև մոտ 15 վկա արդեն հարցաքննվել էր և այս խնդիրը չէր եղել։...

Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին Լոռու մարզի Թումանյան համայնքում կայանալիք համամասնական ընտրակարգով ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 2-ին և կավարտվի սեպտեմբերի 25-ին, իսկ Լոռու մարզի Լերմոնտովո, Կոտայքի...

ԱՄՆ ներկայացուցիչները Սյունիքում քննարկել են ԹՐԻՓՓ-ի իրականացման աշխատանքները

ԱՄՆ ներկայացուցիչները Սյունիքում քննարկել են ԹՐԻՓՓ-ի իրականացման աշխատանքները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչները, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական դ-ր Ջոն Ասքոնասը՝ AECOM ինժեներական ընկերության...