Փաշինյանը լռեցնում է իր ընդդիմախոսներին միայն իր քաղաքական գոյատևումն ապահովելու համար. Օսկանյան

9 Սեպտեմբերի, 2025

«Այսօր փորձեցի դիտել Սամվել Կարապետյանի փաստաբանների մամուլի ասուլիսը, բայց չկարողացա։ Սարսափելի զայրույթ առաջացրեց։ Ինչպե՞ս կարելի է հանդուրժել այն խայտառակությունը, որ մարդը, ով այսքան շատ է տվել Հայաստանին, այսօր բանտում է միայն այն պատճառով, որ Փաշինյանը մահու չափ վախենում է կորցնել իշխանությունը»,-գրում է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

Նա ընդգծում է.

«Փաշինյանը կալանավայրերը լցնում է քաղաքական բանտարկյալներով՝ Կարապետյան, երկու արքեպիսկոպոս, պատգամավորներ, ընդդիմության առաջնորդներ, քաղաքացիական ակտիվիստներ։ Ավելի քան երկու տասնյակ մեր հայրենակիցներ այսօր կալանքի տակ են միայն այն բանի համար, որ համարձակվել են հակադրվել։ Սա արդարադատություն կամ ժողովրդավարություն չէ։ Սա վենդետա է։

Փաշինյանը լռեցնում է իր ընդդիմախոսներին միայն իր քաղաքական գոյատևումն ապահովելու համար, բայց դա հարվածելու է հենց իրեն։ Հայ ժողովուրդը գուցե շատ բանի հետ կարող է հաշտվել, բայց չի հանդուրժի Փաշինյանի բռնատիրությունը։ Նրա բանտերն ու նրա պարանոյան նրան հետապնդելու են և դառնալու են իր իշխանության կորստի գլխավոր պատճառներից մեկը»։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ ներկայացուցիչները Սյունիքում քննարկել են ԹՐԻՓՓ-ի իրականացման աշխատանքները

ԱՄՆ ներկայացուցիչները Սյունիքում քննարկել են ԹՐԻՓՓ-ի իրականացման աշխատանքները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչները, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական դ-ր Ջոն Ասքոնասը՝ AECOM ինժեներական ընկերության...

Հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումն սկսվում է սեպտեմբերի 5-ին. ԳԹԿ

Հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումն սկսվում է սեպտեմբերի 5-ին. ԳԹԿ

Հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումն սկսվում է սեպտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին և ավարտվում սեպտեմբերի 25-ին, ժամը 18:00-ին: Այս մասին հայտնում է  Գնահատման և թեստավորման կենտրոնը։ Հայաստանի Հանրապետության բուհերի հեռակա ուսուցման ընդունելության...

Մենք վերադարձել ենք միջնադարյան արդարադատության ժամանակաշրջան․ Ագնեսա Խամոյան

Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-րդ տարելիցը Հայաստանը դիմավորում է Արցախի ամբողջական հայաթափման և նոր ներքաղաքական զարգացումների պայմաններում։ Արցախի երեք նախագահները շարունակում են պահվել Բաքվում, իսկ Արցախի առաջին նախագահ,...

Փաշինյանը հայտարարել է, որ «Ռուսական երկաթուղիները» «տոքսիկ» է Հայաստանի համար. Ալեքսեյ Օվերչուկ

Փաշինյանը հայտարարել է, որ «Ռուսական երկաթուղիները» «տոքսիկ» է Հայաստանի համար. Ալեքսեյ Օվերչուկ

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Ռուսական երկաթուղիները» «տոքսիկ» է Հայաստանի համար, սակայն դա իրականության հետ որևէ կապ չունի․ ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Նիկոլ Վովաևիչը մեզ ասում է, որ իբր «Ռուսական...

«Ի դեպ»․ Փաշինյան-Պուտին «լավ» հանդիպման վատ հետևանքները

«Ի դեպ»․ Փաշինյան-Պուտին «լավ» հանդիպման վատ հետևանքները

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը Բիշքեկում լավ հանդիպում են ունեցել, բայց սա, իհարկե, Փաշինյանի մեկնաբանությամբ։ Լավ հանդիպումը ենթադրում է լավ արդյունքներ․ Փորձենք հասկանալ, թե ինչ ունեինք և ինչ ենք ստացել Փաշինյան-Պուտին «լավ» հանդիպումից․ Ունենք՝ Հայկական...