Սամվել Կարապետյանի պաշտպանները դատախազություն հաղորդում են ներկայացրել Ռոմանոս Պետրոսյանի հայտարարության վերաբերյալ 

9 Սեպտեմբերի, 2025

Մենք գլխավոր դատախազին հաղորդում ենք ներկայացրել Ռոմանոդ Պետրոսյանի հայտարարության վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց կալանավորված գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

«Ռոմանոս Պետրոսյանի կողմից ներկայացվել էր մի արտահայտություն, նույնիսկ կոչ, երբ արբիտրաժի որոշումն էր հրապարակվել, առ այն որ այդ որոշման կատարման վերաբերյալ «ձև չունեք»։ Ակնհայտ է, դա «մեր ձևով» արտահատությանը «հնարամիտ» կերպով արձագանքն էր՝ ասելով ձև չունեք, որ դա կկատարվի։ Դա ֆեյսբուքյան գրառում էր։ 

Դրա վերաբերյալ մենք հաղորդում ներկայացրեցինք նույն գլխավոր դատախազին։ Անկեղծորեն, ինձ մոտ կար ակնկալիք, որ այնպես, ինչպես Սամվել Կարապետյանի «մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը» հայտարարության դեպքում էր, գրություն կհասցեագրվեր քննչական կոմիտեի նախագահին։ Մեր պատկերացմամբ դա գրություն է, բայց, հիշեցման կարգով, ըստ քննչականի դա պատշաճ հաղորդում է։ Բայց ի՞նչ եղավ։

Էդ «ձև չունեք» արտահայտության հետ կապված, գլխավոր դատախազության ստորաբաժանումներից մեկի վարչության պետի տեղակալը հասցեագրեց գրություն ինձ, որով հայտնեց, որ իրենք նույնիսկ քննչական մարմին դա չեն ուղարկել։ Հիմա ինձ կասեք, օրինակ, ի՞նչն ա տարբերությունը»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան

Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կարդացի ապալեգիտիմ իշխանությունների՝ Հայաստանում ոլորտային նախարարությունները վերանվանելու որոշման մասին և ուզեցի հարցնել․ դե ինչ, վերջապես կարդացի՞ք Ջորջ Օրուելի «1984» վեպը։ Իշխանությունների...

«8-ամյա իշխանությունը դատում է​ 1725-ամյա Եկեղեցուն». բողոքի ակցիա Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց

«8-ամյա իշխանությունը դատում է​ 1725-ամյա Եկեղեցուն». բողոքի ակցիա Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց

Մոսկվայում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանատան մոտ, ակցիա է անցկացվում՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց հոգևոր առաջնորդների։ Նշենք, որ Հայաստանի քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ՝ այն բանից...

Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ

Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ

Կառավարության երեկվա որոշումը՝ Արթիկի կենտրոնական հրապարակում տեղադրված Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը տեղափոխելու վերաբերյալ, հերթական հարվածն է մեր հավաքական հիշողությանը: ​Այս հարցի շուրջ իմ դիրքորոշումը եղել է ու մնում է անկոտրում....

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին

Էջմիածնի դատարանում տեղի է ունենում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-ի գործով դատական նիստ անցկացնելու երկրորդ փորձը 29-ամյա դատավոր Սերժ Ռուշանյանի նախագահությամբ։ Հիշեցնենք, որ նախորդ դատավորը ինքնաբացարկ էր հայտնել։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Կառավարությունը երկու պաշտոնյայի գործուղում է Վաշինգտոն՝ TRIPP ծրագրի շրջանակում. ArmLur.am

Կառավարությունը երկու պաշտոնյայի գործուղում է Վաշինգտոն՝ TRIPP ծրագրի շրջանակում. ArmLur.am

ArmLur.am-ի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ առաջիկա օրերին երկու բարձրաստիճան պաշտոնյա գործուղվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ «Թրամփի ուղի» միջազգային խաղաղության և բարգավաճման (TRIPP) նախագծի շրջանակում իրականացվող աշխատանքներին...