Հետևելով Փաշինյանին. հայկական ավիաընկերություններն սկսել են օգտվել Ադրբեջանի օդային տարածքից. «Հետք»

6 Սեպտեմբերի, 2025

«Հետք»-ը գրում է. Մեկ շաբաթ է, ինչ hայկական ավիաընկերություններն այլեւս չեն խուսափում ադրբեջանական օդային տարածք մտնելուց, ինչպես եղել է նախկինում:

Ճիշտ է՝ նախկինում եւս, տարբեր իրավիճակներով պայմանավորված (օրինակ՝ վատ եղանակային պայմաններ հայ-վրացական սահմանի հատվածում), ՀՀ գրանցումով օդանավերը երբեմն տարանցել են (տրանզիտ) ադրբեջանական երկինքը, այդուհանդերձ, որպես կանոն, նրանք հեռու են մնացել ոչ բարեկամ հարեւանի օդ մտնելուց՝ նախընտրելով այն շրջանցել Վրաստանի եւ Ռուսաստանի օդային տարածքներով: «Հետքի» տեղեկություններով՝ խնդիրը եղել է անվտանգությունը՝ պայմանավորված Ադրբեջանի թշնամական կեցվածքով:

Բայց ի՞նչ է փոխվել հիմա: Նախ՝ եկեք հիշենք, թե ինչու այս թեման դարձավ ուշադրության առարկա:

Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական օդանավերի կողմից միմյանց օդային տարածքների օգտագործումը պաշտոնապես երբեք էլ արգելված չի եղել (բացառություն է եղել 2020 թ. պատերազմական հատվածը. սեպտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 17-ը Հայաստանի օդային տարածքը պաշտոնապես փակ է եղել ադրբեջանական օդանավերի համար):

Սակայն գործնականում իրավիճակն այլ է եղել: Թեման հանրային լայն քննարկման առարկա դարձավ 2021-ի աշնանից: Այդ տարվա հոկտեմբերի 6-ին ադրբեջանական ազգային ավիափոխադրող AZAL-ի ինքնաթիռը 7 տարվա դադարից հետո, Հայաստանի օդային տարածքն օգտագործելով, կատարեց Բաքու-Նախիջեւան-Բաքու չվերթը (տես ստորեւ):

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր

Ռուսական բազան կհեռացվի՞․ «Կարճ ասած»

  2025 թվականի օգոստոսին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ շատ լավ հանդիպում է ունեցել․ թեման հիմնականում Ուկրաինան էր։ Անցել է 1 տարի այդ «լավ» հանդիպումից,...

Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են

Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են

Սեպտեմբերի 2-ին` ժամը 17։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ճանապարահատվածում միմյանց են բախվել մեքենաներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ խմբեր և Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։ Պարզվել է, որ նշված...

Չեն ուզում, որ հանրությունը ավելի լավ տեսնի այս աբսուրդը․ Լևոն Քոչարյան

Նախկինում չէր թույլատրում ուղիղ հեռարձակումը, հիմա փաստորեն նաև դատարանը չթույլատրեց բոլոր վկաներին հարցաքննությունը հրապարակելը․ սա առնվազն տարօրինակ է, որովհետև մոտ 15 վկա արդեն հարցաքննվել էր և այս խնդիրը չէր եղել։...

Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին Լոռու մարզի Թումանյան համայնքում կայանալիք համամասնական ընտրակարգով ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 2-ին և կավարտվի սեպտեմբերի 25-ին, իսկ Լոռու մարզի Լերմոնտովո, Կոտայքի...

ԱՄՆ ներկայացուցիչները Սյունիքում քննարկել են ԹՐԻՓՓ-ի իրականացման աշխատանքները

ԱՄՆ ներկայացուցիչները Սյունիքում քննարկել են ԹՐԻՓՓ-ի իրականացման աշխատանքները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչները, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական դ-ր Ջոն Ասքոնասը՝ AECOM ինժեներական ընկերության...