Պետություն-եկեղեցի հարաբերությունների լարված ուղեգիծը.խորհրդային ժառանգությունը և արդի իշխանությունը. Արարատ Պողոսյան

28 Օգոստոսի, 2025

«Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի և խորհրդային իշխանությունների փոխհարաբերությունների գաղտնի փաստաթղթերը վկայում են, որ Վեհափառի ազգային գործունեությունը մշտապես դիտարկվել է ոչ թե զուտ հոգևոր դաշտում, այլ նաև որպես քաղաքական սպառնալիք։ Խորհրդային պաշտոնյաները նրան բազմիցս զգուշացրել էին չանդրադառնալու Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի՝ Հայաստանին վերամիավորման հարցերին՝ դրանք որակելով որպես «քաղաքական» և վտանգավոր։ Նույն տրամաբանությամբ անգամ եկեղեցաշինական ծրագրերը կամ հուշարձանների պահպանության հիմնավոր առաջարկները ենթարկվել էին ձգձգման կամ մերժման, քանի որ իշխանությունները մտավախություն ունեին, թե Կաթողիկոսի ձայնը կարող է խթանել ազգային ինքնագիտակցությունը և սրել «անջատողական տրամադրությունները»։

Այդ պայմաններում Վազգեն Վեհափառը, գիտակցելով իր պահանջների պատմական և ազգային արդարացիությունը, շարունակեց բարձրաձայնել ազգային հիմնահարցերը, սակայն ստիպված էր գործել մշտական վերահսկողության և ճնշումների ներքո։

Այս պատմական օրինաչափությունը նորովի դրսևորվում է նաև Հայաստանի ներկայիս քաղաքական իրականության մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունները, որոնք ուղղված էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, փաստացի տեղավորվում են նույն տրամաբանության շրջանակում։ Ինչպես խորհրդային տարիներին, երբ պետական իշխանությունը փորձել էր սահմանափակել Կաթողիկոսի ազգային դիրքորոշումները՝ ներկայացնելով դրանք իբրև ոչ իրավասու կամ վտանգավոր, այնպես էլ այսօր իշխանության ղեկավարը հանդես է գալիս ոչ միայն անհարգալից, այլև սպառնալիք պարունակող հռետորաբանությամբ։ Այդ հայտարարություններում ակնարկվում է վարչական լծակների կիրառման պատրաստակամություն՝ հակաեկեղեցական նպատակներին հասնելու համար։

Համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ երկու ժամանակաշրջաններում էլ Կաթողիկոսը ընկալվել է որպես քաղաքական խոչընդոտ պետական իշխանության օրակարգի իրականացման ճանապարհին։ Խորհրդային վարչակարգի պարագայում այդ ընկալումը բխում էր «միութենական համակարգի» կայունության ապահովման անհրաժեշտությունից, մինչդեռ այսօր այն պայմանավորված է իշխանությունների՝ ներքին և արտաքին քաղաքական օրակարգի գերակայությամբ։ Երկու դեպքում էլ պետությունը, փոխանակ եկեղեցու շուրջ համախմբվելու և ազգային միասնականությունը ամրապնդելու, ընտրել է սահմանափակման և վարկաբեկման ուղին։

Այնուամենայնիվ, նկատելի է նաև տարբերություն. խորհրդային վարչակարգը գործել է գաղտնի զեկույցների, պաշտոնական արգելքների և վերահսկողական համակարգերի միջոցով, մինչդեռ ներկայիս իշխանությունները կիրառում են բաց և հանրային ճնշում՝ սպառնալիքների և անհարգալից հռետորաբանության տեսքով։

Սա վկայում է, որ պետություն–եկեղեցի հարաբերությունները թեև փոփոխվել են ձևակերպումների մակարդակում, բայց ըստ էության շարունակում են մնալ քաղաքական դիսկուրսի և պայքարի կենտրոնում։

Պատմական փորձը, սակայն, ապացուցում է, որ որևէ իշխանության ճնշումները չեն կարող կասեցնել Հայ Առաքելական Եկեղեցու ազգային առաքելությունը։ Ինչպես Վազգեն Առաջինը չհրաժարվեց իր պատմական պարտականությունից՝ շարունակելով բարձրաձայնել ազգային հարցերը նույնիսկ ամենախիստ վերահսկողության պայմաններում, այնպես էլ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ հնչեցված սպառնալիքները չեն կարող խոչընդոտել Եկեղեցու ընթացքը։ Վերջինս մնում է հայ ժողովրդի գոյության ու ինքնության պահպանման, ազգային խնդիրների բարձրացման և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքի առանցքային հաստատությունը»։

Արարատ քահանա Պողոսյան

Նմանատիպ նյութեր

Ողբերգական վթարի հետևանքով զոհված քաղաքացիները Երևան-Վանաձոր տաքսու ուղևորներն են եղել

Ողբերգական վթարի հետևանքով զոհված քաղաքացիները Երևան-Վանաձոր տաքսու ուղևորներն են եղել

Քուչակ–Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի 5 զոհերը «Օպել Զաֆիրայի» ուղեւորներն են եղել։ Այս մասին հայտնում է News.am-ը։ NEWS..am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, զոհերը Երեւան–Վանաձոր տաքսու ուղեւորներ են եղել։ Մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը՝...

Հայաստանին խորհուրդ է տրվել վերջնական որոշում կայացնել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ

Հայաստանին խորհուրդ է տրվել վերջնական որոշում կայացնել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ

Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի և որոշի՝ արդյոք ցանկանում է միանալ Եվրամիությանը, թե մնալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ։ Այս կարծիքը «Վեստի» լրատվական գործակալությանը հայտնել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա նշել է, որ այս հարցը բարձրացվել է...

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք վերահսկում ենք այն։ Երեկ երեկոյան մենք ոչնչացրեցինք 28 նավ։ Մենք վերահսկում ենք նեղուցը, նրանք ոչինչ չեն ստանում։ Եվ մենք ոչնչացրեցինք նավերը։ Հիմա, երբ Հորմուզի նեղուցը...

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են նորածին երեխային առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկայում) գրանցել նաև առցանց։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի...

Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժած

Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժած

Քուչակ-Ապարան ճանապարահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած: Նրանցից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության: Բոլորը տուժածները ստանում են...