Սամվել Կարապետյանի ընտանիքը նոր կուսակցություն է ձևավորում. «Ժողովուրդ»

27 Օգոստոսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «71 օր ապօրինի կալանքի տակ գտնվող մեծահարուստ բարերար Սամվել Կարապետյանը կալանավայրից արդեն սկսել է քաղաքական կոնկրետ քայլեր իրականացնել։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կարապետյանի ընտանիքը պատրաստվում է քաղաքական հարթակում ներկայանալ նոր կուսակցությունով, որի անվանումը կասոցացվի Կարապետյանի հայտնի «Մեր ձեւով» արտահայտության հետ։ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, կբացի նոր կուսակցություն։ Մյուս ամիս նախատեսված է կուսակցության հիմնադիր համագումարը, որից հետո Նարեկ Կարապետյանը պաշտոնապես կդիմի ՀՀ արդարադատության նախարարություն՝ կուսակցությունը պետական ռեգիստրում գրանցելու համար։
Հիշեցնենք՝ համաձայն «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի՝

– Նոր կուսակցություն հիմնելու համար անհրաժեշտ է առնվազն 100 հիմնադիր,

– Պետական գրանցման պահին այն պետք է ունենա 800 անդամ,

– Կուսակցության իրավական ուժը սկսվում է գրանցման պահից, իսկ դրանից հետո երկշաբաթյա ժամկետում կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրը պետք է հրապարակվեն պետական կայքում։

Իրավական ընթացակարգերն արդեն նախապատրաստվում են։ Եթե որեւէ անակնկալ չլինի, ապա մոտ ապագայում Հայաստանում կգրանցվի խոշոր կապիտալ ունեցող նոր քաղաքական ուժ, ինչը կարող է վերափոխել երկրի ներկա քաղաքական դաշտի հարաբերությունները։

Հիշեցնենք, որ մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել էինք թեմային՝ ընդգծելով, որ Կարապետյանների թիմում շեշտը դրվում է մասնագիտացված կառավարման, տնտեսական վերականգնման եւ հայրենադարձ ներդրողների մասնակցության վրա։

«Ժողովուրդ» օրաթերթը մեկ շաբաթից ավելի փորձում է Կարապետյաններից որեւէ մեկի հետ կապ հաստատել, բայց ապարդյուն. ո՛չ դերակատարներն են պատասխանում հեռախոսազանգերին, ո՛չ խոսնակ ունեն, ո՛չ կազմակերպիչ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․ «Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև...

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։ Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության...

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ից հայտնում են․ «2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ...