15․000 պայուսակ, 15․000 ժպիտ․ ինչու՞ է իշխանությունը փորձում սևացնել Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը

26 Օգոստոսի, 2025

Հայաստանի գործող իշխանությունները կրկին հայտնվել են հասարակական քննադատության թիրախում՝ փորձելով զրպարտանքի ու ծաղրի միջոցով սևացնել բարեգործական նախաձեռնությունը։ Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հերթական ծրագրին՝ այն փորձելով ներկայացնել որպես քաղաքական հաշվարկ։ Խոսքը վերաբերում է Սամվել Կարապետյանի 60-ամյա հոբելյանի և Գիտելիքի օրվա կապակցությամբ շուրջ 15․000 առաջին դասարանցիներին դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ նվիրելուն։ Այս մասին գրում է Past.am-ը։

Սակայն, ինչպես հաճախ է պատահում, իշխանության ներկայացուցիչի գրառումն ավելի շատ ծաղրի է արժանացել հենց հասարակության կողմից։ Օգտատերերը հիշեցրել են, որ նման նվերները շատ ընտանիքների համար իրական աջակցություն են, հատկապես գյուղական համայնքներում։

Օգտատեր Արմեն Ֆահրադյանը գրել է․ «…Ինչո՞ւ եք ծնողներին ու իրենց արժանապատվությանը կպնում։ Հասարակ գյուղացու համար, ով դպրոց է ճանապարհում մի քանի երեխա, թեկուզ 5000 դրամի աջակցությունն էլ մեծ բան է։ Դուք 15․000-ի անեիք»։

Մեկ այլ օգտատեր՝ Արմինե Նավոյանը, արձանագրել է․ «Եթե դուք ինչ-որ բան եք արել, դա արել եք համայնքային բյուջեից, ոչ թե անձնական գրպանից։ Եթե սա ընտրակաշառք է, հիշեցնեմ՝ ժամանակին մեկն էլ կար ջեմ էր բաժանում ու երկրի ղեկավար չդարձավ դրանով։ Ձեր իշխանությունը սովոր է բոլորին քննադատել, ցանկացած բանի տակ ենթատեքստ փնտրել»։

Բազմաթիվ մեկնաբանություններում մարդիկ նշում են, որ նման նվերները առաջնային կարիք են փակել հազարավոր ընտանիքների համար։ «Միգուցե վարկաբեկելու փոխարեն կազմակերպեիք ու բոլոր առաջին դասարանցիներին ձեր ասած 5000 դրամանոց պայուսակներն ու պիտույքները նվիրեիք, ու տեսնեիք երեխաների ուրախ աչուկները», – գրել է մեկ այլ օգտատեր։

Իսկ մինչ օգտատերերը պաշտպանել են Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը, իշխանամետ լրատվամիջոցները տարածել են ակնհայտ բեմադրված տեսանյութեր, որտեղ իբր մարդիկ այրում են ստացած պայուսակները։ Սա էլ ավելի մեծ դժգոհություն է առաջացրել։

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը հիշեցրել է, որ «Տաշիր» հիմնադրամի այս նախաձեռնությունը նորություն չէ․ «Արդեն 30 տարուց ավելի է, Կարապետյանները դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ են նվիրում Հայաստանի առաջին դասարանցիներին։ Ընդհանուր առմամբ ավելի քան 70․000 երեխա տարիների ընթացքում այդ նվերը ստացել է։ Նույնիսկ այսօր դպրոց գնացող շատ փոքրիկների ծնողները ժամանակին եղել են այդ նախաձեռնության շահառուներ»։

Այսպիսի ծրագրերը ոչ միայն սատարում են սոցիալապես անապահով ընտանիքներին, այլև երկարամյա ավանդույթ են, որն իրական արդյունք է տալիս։ Բայց իշխանության անարդյունավետ սոցիալ-տնտեսական քաղաքականության պայմաններում անգամ այս պարզ մարդասիրական քայլը դարձել է թիրախ՝ քաղաքական շահարկումների համար։

Հասարակական արձագանքը, սակայն, ցույց է տալիս, որ մարդիկ գնահատում են ամեն մի գործ, որը թեթևացնում է իրենց հոգսը։ Իսկ եթե իշխանությունը շարունակի ծաղրել բարեգործությունը, ապա իր իսկ հեղինակությունն ավելի է խարխլելու։

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...