«Տաշիր» բարեգործական հիմնադրամը սեպտեմբերի մեկին ընդառաջ սկսել է Հայաստանի գյուղական համայնքների առաջին դասարանցիներին նվիրել դպրոցական պայուսակներ՝ անհրաժեշտ գրենական պիտույքներով։ «Տաշիր» բարեգործականի այս նախաձեռնությունը տասնամյակների պատմություն ունի։
«Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի» անդամ Ալեքսան Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Երեխաների դրական էմոցիաները մեր ամենաթանկ արժեքն են։ Մեր թիմը դրանք ապրում է ու կիսում արդեն 30 տարի»:




