Մեր հոգևորականաց և հավատավոր ժողովրդի հետ միասին աղոթքներով Ձեզ հետ ենք․ Գարեգին Երկրորդը՝ Սամվել Կարապետյանին

18 Օգոստոսի, 2025

Օգոստոսի 18-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական նամակ է հղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգային մեծանուն բարերար Սամվել Կարապետյանի ծննդյան 60-ամյակի առիթով։

Վեհափառ Հայրապետի շնորհավորագրում ասվում է․

«Սիրելի պրն․ Կարապետյան,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք հղում Ձեզ՝ վաստակաշատ հայորդուդ, և ջերմորեն շնորհավորում ծննդյան 60-ամյակի կապակցությամբ։

Պատկառելի այս հոբելյանը դիմավորում եք,  գտնվելով հանիրավի ազատազրկման մեջ, ի պաշտպանություն մեր Սուրբ Եկեղեցու դրսևորած Ձեր արիասիրտ կեցվածքի և խրոխտ ոգու համար։ Ցավոք, հնարավորություն չունենք Ձեզ այցելելու և անձնապես Մեր բարեմաղթանքները Ձեզ փոխանցելու: Սակայն մեր հոգևորականաց և հավատավոր ժողովրդի հետ միասին աղոթքներով Ձեզ հետ ենք։ Տարակույս չունենք, որ ամուր եք հոգով և աներեր՝ Ձեզ բնորոշ հաստատակամության և սկզբունքայնության մեջ։

Բազումողորմ Աստված առատորեն օրհնել է Ձեզ և արժանացրել բազում շնորհների և պարգևների՝ բարեզարդելով Ձեր կյանքը նշանակալի հաջողություններով և իրագործումներով։ Այդ ճանապարհին Տերը Ձեզ ուղեկից է դարձրել Ձեր սիրելի ընտանիքին, գործընկերներին, Ձեր տեսիլքներին հավատ ընծայած հազարավոր անձանց։ Ամենատարբեր ոլորտներում արձանագրած Ձեր ձեռքբերումները Դուք ինքնաբուխ հոգով ծառայեցրել եք մեր ազգին՝ նպաստելով Հայաստանում, Արցախում և  աշխարհի տարբեր հայկական համայնքներում առկա բազմաթիվ խնդիրների հաղթահարմանը և հայ կյանքում զարգացման ծավալուն ծրագրերի իրագործմանը։ Ազգօգուտ և հայրենանպաստ Ձեր գործունեությամբ Դուք արժանացել եք մեր ժողովրդի սիրուն ու հարգանքին՝ ազգային բարերարի վսեմ կոչումով։ Ձեր արդար վաստակն ի սպաս եք բերել նաև Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառությանը։ Ձեր եկեղեցասիրությունն ու Էջմիածնասիրությունը բացառիկ է ու արարող՝ արդեն իսկ արձանագրված Հայոց արդի պատմության լուսավոր էջերում:

Միածնի Իջման Սուրբ Սեղանի առջև աղոթք ենք ընծայում Երկնավոր Տիրոջը՝ հայցելով շուտափույթ վերադարձ Ձեզ ընտանեկան օջախ։ Թող Ամենակալ Աստված պարգևի Ձեզ կենաց արևշատություն, արիություն ու ամրություն փորձությունների մեջ և ուժ ու համբերություն սիրելի Կարապետյան ընտանիքին։ Թող Բարձրյալ Աստված խաղաղ ու անվտանգ պահի մեր հայրենիքը, արժանապատիվ և բարօր կյանք պարգևի հավատավոր մեր ժողովրդին»։

Share

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...