Կառավարությունը 600 հազար դրամ է տրամադրում ՔՊ-ական մարզպետի ավտոմեքենայի լիցքավորմանը

14 Օգոստոսի, 2025

Կառավարության՝ 2025 թվականի ապրիլի 23-ի N 483-Ա որոշմամբ, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին սպասարկելու նպատակով տրամադրվել է «Volvo EX40 BEV» (Battery Electric Vehicle) (նույնականացման համար՝ YV1XZERR4S2512154) մակնիշի ավտոմեքենա։ Կառավարությունն այսօրվա՝ օգոստոսի 14-ի նիստում կորոշի մեքենայի գործարկման նպատակով կայան գնել, միացման տեսակը՝ եռաֆազ, կայանի հզորությունը 32 կՎԱ կամ 22 կՎտ, Type 2 գլխիկով, մալուխի երկարությունը՝ 7 մետր։

Համաձայն հիմնավորման՝ կայանը պետք է համապատասխանեցված լինի Եվրոպական CE, IEC 61851-1 (2017) և Ամերիկյան UL ստանդարտին, արժեքը՝ 300 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ): Էլեկտրաէներգիայի դրվածքային հզորությունն անհրաժեշտ է ավելացնել 30 կՎԱ-ով, որի արժեքը կկազմի 600 000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային և էլեկտրաէներգետիկական բաշխման ցանցային կանոնների։

Նմանատիպ նյութեր

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ․ Փեզեշքիան

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ․ Փեզեշքիան

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նա նշել է, որ Օմանը կիսում է Թեհրանի դիրքորոշումը՝ Հորմուզի նեղուցը Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի դրույթների հիման վրա կառավարելու...

Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Բաքվին քննադատող ռեպորտաժի պատճառով

Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Բաքվին քննադատող ռեպորտաժի պատճառով

Բաքվում Լեհաստանի դեսպան Պավել Ռադոմսկին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել TVP World-ով հեռարձակված հանրապետության մասին քննադատական ​​ռեպորտաժի կապակցությամբ։ Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի...

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Վրաստանի Իմերեթի նահանգում ուժեղ անձրևներից հետո տներ, ճանապարհներ և կամուրջներ են վնասվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը։ Հաղորդվում է, որ Բագդաթիի մունիցիպալիտետում ջուրը դուրս է եկել ափերից՝ վնասելով...

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ կապված իշխանությունների կողմից ճնշման հետ։ Ռուս-հայկական միջազգային «Լազարևյան ակումբի» խորհրդի համակարգող, Ռուսաստանի Պետական ​​դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Մոսկվայի պատրիարքարանի...

Ռուսաստանում զnրահավաքի ծրագրեր չկան․ Մեդվեդև

Ռուսաստանում զnրահավաքի ծրագրեր չկան․ Մեդվեդև

Ռուսաստանում զորահավաքի ծրագրեր չկան, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը բավարար թվով պայմանագրային զինծառայողներ...