Հարավային Կովկասի ոչ մի երկիր երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա. Ջեֆրի Սաքս

11 Օգոստոսի, 2025

Հարավային Կովկասի համար ռազմավարությունն այն է, որ այն կայուն, անվտանգ և հյուսիսն ու հարավը և արևելքն ու արևմուտքն իրար կապող խաղաղ միջանցք լինի, ինչպես նաև բոլոր տեսակի արդյունաբերությունների, առաջադեմ տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության և արտադրության զարգացման համար հիանալի վայր։ Դա ապագան է։ Հարցն այն է, թե ինչպես հասնել այդ ապագային։ Նման միտք է հայտնել ամերիկացի տնտեսագետ և պետական քաղաքականության ոլորտի վերլուծաբան, պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը։

«Եվ դա հիմնված չէ ՆԱՏՕ-ի վրա։ Իսկ որպեսզի Հարավային Կովկասում բոլորի համար պարզ լինի. Հարավային Կովկասի ոչ մի երկիր երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Որովհետև մինչև դա տեղի ունենա, Հարավային Կովկասում պատերազմ կբռնկվի։ Ռուսաստանը նման բան երբեք թույլ չի տա։

Ռուսաստանը չի մտադիր չէ Հարավային Կովկաս ներխուժել, եթե Միացյալ Նահանգները դա չհրահրի։ Ինչո՞ւ։ Որովհետև այս տարածաշրջանում բազմաթիվ կարևոր տարածաշրջանային տերություններ կան։ Թուրքիայի սրտով չի լինի ռուսական ներխուժումը։ Իրանի սրտով չի լինի ռուսական ներխուժումը։

Ռուսաստանը կցանկանար, որ Հարավային Կովկասը այս տերությունների միջև յուրահատուկ անվտանգության գոտի դառնար։ Կայունության նկատմամբ խոր հետաքրքրություն կա։ Եվ Չինաստանը, ի դեպ, ևս խիստ հետաքրքրված է Հարավային Կովկասի կայունությամբ, քանի որ այն Արևելք-Արևմուտք հաղորդակցության հիմնական միջանցք է, որը, ինչպես բոլորը հասկանում են, Չինաստանի գլխավոր նպատակն է։

Բոլորը Հարավային Կովկասում կայունություն են ցանկանում, բացի, թերևս, Բրյուսելից և Միացյալ Նահանգներից»,- ընդգծել է պրոֆեսոր Սաքսը։

 

Նմանատիպ նյութեր

Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին զգուշացրել է զերծ մնալ սադրանքից Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության օրերին

Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին զգուշացրել է զերծ մնալ սադրանքից Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության օրերին

Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին զգուշացրել է զերծ մնալ ցանկացած ագրեսիայից և սադրանքից այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության օրերին։ «Մենք կոչ ենք անում մտածել ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերի կողմից մեր երկրի դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի և ագրեսիայի նկատմամբ...

Երկրաշարժ է տեղի ունեցել Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս

Երկրաշարժ է տեղի ունեցել Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս

Հուլիսի 2-ին` տեղական ժամանակով ժամը 19:05-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15։05-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․00⁰ և արևելյան երկայնության 45․16⁰ աշխարհագրական կոորդինատներով...

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի վրա ծախսում է ավելի շատ, քան մյուս երկրները՝ առանց որևէ օգուտ ստանալու․ Թրամփ

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի վրա ծախսում է ավելի շատ, քան մյուս երկրները՝ առանց որևէ օգուտ ստանալու․ Թրամփ

Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի վրա ավելի շատ գումար է ծախսում առանց որևէ օգուտ ստանալու, քան որևէ այլ երկիր՝ նրանց պաշտպանելու համար, առանց որևէ օգուտ ստանալու։ Այս մասին TruthSocial սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ «ԱՄՆ՝ 999 միլիարդ դոլար, Միացյալ...

Խոստացված եվրոպական շուկան աղբամանն է․ «Կարճ ասած»

  Երևանին շատ մոտ՝ Արարատի մարզի Գայ համայնքի տարածքում, գտնվում է գյուղմթերքի մեծածախ շուկա, հայտնի է որպես «Մեյմանդարի» շուկա։ Բավական է այնտեղ այցելել՝ հասկանալու համար, թե ինչ ողբերգության մեջ է...