«Pan-Armenian Race 2025» մրցաշարն առաջին անգամ՝ Հայաստանում

5 Օգոստոսի, 2025

«Pan-Armenian Race 2025» ավտոսպորտային մրցաշարն անցկացվեց օգոստոսի 1-3-ը Երևանում՝ PlayCity կարտոդրոմում։ Մրցաշարը կազմակերպել էր Noor Racing թիմը՝ Shell-ի և PlayCity-ի աջակցությամբ և մեկտեղել աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ավելի քան 100 առաջատար հայ մրցարշավորդներին։

Միջոցառումն անցկացվել է երեք օր՝ ներառելով որակավորման փուլեր, խմբային մրցավազք և եզրափակիչ մրցավազք։ Օգոստոսի 1-ին և 2-ին տեղի են ունեցել որակավորման փուլերն ու երեք հիթային մրցավազք, որոնց արդյունքում ընտրվեց 12 լավագույն մասնակիցներից կազմված եզրափակիչ ցուցակը։

Օգոստոսի 3-ին տեղի ունեցած եզրափակչում ընտրված 12 պիլոտները մասնակցեցին 75 րոպե տևողությամբ մրցավազքին՝ կարտերի փոխմամբ և պիտ-ստոպերով։ Այդ  ընթացքում հաշվի են առնվել նաև խախտումներն ու պենալտիները, որոնց հիման վրա էլ կազմվել է վերջնական դասակարգման աղյուսակը։

Մրցաշարի արդյունքներով ընտրվեցին 5 լավագույն պիլոտները, իսկ առաջին երեք տեղերը զբաղեցրին Ալեքս Սարգսյանը, Գոռ Խարատյանը (Խառատյան), Դավիթ Հովհաննիսյանը՝ ստանալով Հայաստանի Հանրապետության չեմպիոնի կոչում։

Հաղթող հնգյակը պատվով ներկայացնելու է Հայաստանը Դուբայի միջազգային 24-ժամյա մրցավազքում, որն անցկացվելու է 2025 թվականի դեկտեմբերի 14-ին։ Մեր թիմը հանդես կգա պրոֆեսիոնալ մակարդակով՝ ներառյալ տեխնիկական սպասարկման և ռազմավարական պլանավորման թիմը, որը կկառավարի պիլոտների հերթափոխը մրցավազքի ընթացքում։ Թիմի նպատակը ոչ միայն 2023 թ․-ի բրոնզե մեդալը կրկնելն է, այլև ավելի բարձր տեղ զբաղեցնելը։

Միջոցառումն ուղեկցվել է համերգային ծրագրով, հայտնի բլոգերների մասնակցությամբ և եզրափակվել է տպավորիչ after-party-ով։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...