Բաքուն կշարունակի լկտիաբար հերքել անհերքելին․ Արա Պողոսյան

31 Հուլիսի, 2025

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով.

«Ադրբեջանի տարածքից Իրանի ուղղությամբ Իսրայելի արձակած աթս-դրոնի մասին տեղեկություններ է հրապարակել իրանական կողմը։ Այս ԱԹՍ-ի առավելագույն հեռավորությունը-200կմ է, ինչը պարզ է դարձնում, որ այն նախատեսված չէր Իրանի խորքում գործունեության համար, այլ Ադրբեջանի հետ սահմանային գոտուց ո՛չ շատ հեռու։ Բնականաբար, ենթադրելի է, որ Իսրայելը գլխավորապես թյուրքախոս բնակչությամբ իրանական հյուսիսի նկատմամբ է փորձել գործողություններ կատարել, այդ թվում սպանելով իրանական Ատրպատականի թյուրքախոս բնակչությանը, որպեսզի կենտրոնական իշխանությունների դեմ դժգոհություն և ապստամբություն առաջ գա։ Սա Ադրբեջանի համար շահավետ իրավիճակ կլիներ, և 1974 թվականին Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի նման թուրք — ադրբեջանական ուժերը հայտարարելով, որ պատրաստվում են պաշտպանել իրենց «ազգակիցներին» կկատարեին հերթական զավթչական գործողությունները՝ իրանական թյուրքախոս բնակչության նկատմամբ նախապես ջարդեր կազմակերպելով, ինչը կօգտագործեին որպես պատրվակ։ Պետք չի բացառել, որ այս սցենարը կխաղարկվի հաջորդ ռազմական գործողությունների ժամանակ, որպես մշակված օպերացիայի մաս։ Բայց որքան էլ արժանահավատ տեղեկություններ հնչեն, Բաքուն անպայման կշարունակի լկտիաբար հերքել անհերքելին…»:

Նմանատիպ նյութեր

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Չնայած դատարանը կաթողիկոսի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին, մեղավոր է ճանաչել, նրանց պատժաչափը դեռ հայտնի չէ։ «Ազատության» փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ «Հաշվի առնելով, որ դատավճիռ կայացնելու համար անհրաժեշտ է որոշակի...

Ես հորդորում եմ դատական մարմիններին` չենթարկվել Նիկոլ Փաշինյանի սադրանքներին․ Հռիփսիմե Եգանյան 

«Սա հակաիրավական է, հակասահմանադրական է, շատ անմարդկային է։ Ես չգիտեմ՝ էլ ինչ լեզվով ասեմ։ Ես ուղղակի հորդորում եմ, խնդրում եմ դատական մարմիններին, որ իրենք չենթարկվեն Նիկոլ Փաշինյանի սադրանքներին։ Ես չգիտեմ՝ ինչ կոմպրոմատներ ունի այդ...

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ներքին Գետաշեն բնակավայրում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Լաերտ Ղ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ...

Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով

Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով

Աբու Դաբին առայժմ դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Առայժմ խոսքը Աբու Դաբիի մասին է», - ասել է Կրեմլի...

Անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ Սրբազան 

  «Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին...