Տեղի համայնքապետը շարունակում է պայմանագրեր կնքել եղբոր և քեռու ընկերությունների հետ․ Hetq.am

30 Հուլիսի, 2025

2025 թվականի հունիսի 25-ին Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանը պայմանագիր է կնքել Սասուն Ղուլունց ԱՁ-ի հետ։ Պայմանագրի արժեքը 38.7 մլն դրամ է։ Այս մասին գրում է Hetq.am-ը։

Համաձայն պայմանագրի՝ Սասուն Ղուլունց ԱՁ-ն պետք է իրականացնի Տեղ համայնքի կազմում ընդգրկված Արավուս բնակավայրի խաղահրապարակի և ժամանցի կենտրոնի կառուցման աշխատանքները։

Սասուն Ղուլունցը Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի եղբայրն է։

Այս տարի մեկ այլ պայմանագիր էլ Դավիթ Ղուլունցը կնքել է քեռու հետ։ Համայնքապետարանը 3 մլն 750 հազար դրամ է վճարել «Զանգեզուր գազ» ՍՊԸ-ին 6300 կգ սեղմված բնական գազ մատակարարելու համար։

«Զանգեզուր գազ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014 թվականին։ Ընկերության հիմնադիրները Տիգրան Խաչատրյանն ու Մարտունիկ Պողոսյանն են։ Տիգրան Խաչատրյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է, Մարտունիկ Պողոսյանը՝ Դավիթ Ղուլունցի քեռին։ 2019 թվականին Տիգրան Խաչատրյանը դուրս է եկել ընկերությունից։ Ներկայում ընկերության 50%-ը պատկանում է Մարտունիկ Պողոսյանին, մյուս 50%-ը նրա կնոջը՝ Նազիկ Սեդրակյանին։

Մարտունիկ Պողոսյանի եղբայրը՝ Մելիքսեթ Պողոսյանը, 2022 թվականից զբաղեցնում է Պաշտպանության նախարարի Սյունիքի և Վայոց ձորի հարցերով խորհրդականի պաշտոնը։ Իսկ 2020-2022 թվականներին Պողոսյանը Սյունիքի մարզպետի պաշտոնն է զբաղեցրել։

Դավիթ Ղուլունցը նախկինում ևս պայմանագրեր է կնքել իր հետ փոխկապակցված ընկերությունների հետ։ Նախորդ տարի «Հետքը» գրել էր, որ Տեղի ՔՊ-ական համայնքապետը 2021-2024 թվականներին 378 մլն 843 հազար դրամի պայմանագրեր է կնքել եղբոր հետ։

Մեր հրապարակումից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանեց Դավիթ Ղուլունցին «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը խախտելու համար։

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 5-րդ մասում ասվում է, որ պաշտոն զբաղեցնող անձը պետք է խուսափի շահերի բախման հանգեցնող գործողություններից, ձեռնպահ մնա շահերի բախման իրավիճակում գործողություն կատարելուց կամ որոշում ընդունելուց:

Եթե պաշտոնյան հայտնվել է շահերի բախման իրավիճակում, նա պարտավոր է դրա վերաբերյալ գրավոր հայտարարություն ներկայացնել իր վերադասին, իսկ վերադաս չունենալու դեպքում՝ ԿԿՀ-ին։

Դավիթ Ղուլունցը նախորդ անգամ տուգանվելուց հետո, այս անգամ արդեն ներկայացրել է շահերի բախման առկայության վերաբերյալ հայտարարություն։ Հայտարարությունը տեղադրվել է համայնքապետարանի կայքում հունիսի 9-ին։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...