Իշխանությունները ստիպված եղան ընդունել, որ խախտվում է ՀՀ ինքնիշխանությունը, իրավազորությունը և տարածքային ամբողջականությունը․ Արա Պողոսյան

25 Հուլիսի, 2025

«Երեկ իշխանության ներկայացուցիչներից մեկը հայտարարեց որ իրենք ամերիկյան առաջարկը մերժել են, քանի որ տեսել են ինքնիշխանության զիջման վտանգ։ Իսկ մինչ այդ, Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությունից հետո, թե ԱՄՆ-ն պատրաստվում է 100 տարով վարձակալել Հայաստանով անցնող ճանապարհը, Հայաստանում կոնկրետ ազդեցության վերլուծաբանները, մեկնաբաններն ու «քաղաքագետները» իրար հերթ չտալով սկսեցին սա ներկայացնել որպես փրկօղակ։ Ավելին, հակառակ տեսակետն արտահայտողներին էլ սկսեցին պիտակավորել, թե բա ֆոբիաներ ունեք միջանցք բառից»,-գրում է քաղաքագետ Արա Պողոսյանը։

Նա շարունակում է.

«Իհարկե այլ հարց էր, թե ինչքանո՞վ հնարավոր էր ամերիկյան այդ առաջարկի իրագործումը գործնական հողի վրա, անտեսելով բոլոր այն շահերը, որոնք անցնում են տարածաշրջանով, իսկ կարևորագույն հարցը հենց այն էր, թե այդ դեպքում ինչպե՞ս է արտահայտվելու ՀՀ ինքնիշխանությունը, իրավազորությունը և տարածքային ամբողջականությունը այդ տարածքի նկատմամբ։ Այս երեք սկզբունքների արտահայտումը ենթադրում է ՀՀ օրենքների ամբողջական և առանց բացառությունների տարածում իր տարածքի վրա։ Ու էստեղ առաջ էր գալիս հարց` օրինակ` ՃՏՊ-ի դեպքում ո՞ր երկրի օրենսդրությանն համապատասխան պետք է տեղի ունենա քննություն, իսկ տվյալ ճանապարհի վրա հանցագործության փաստի քննությունը ո՞ր կողմը պետք է կատարի և այլն…

Ակնհայտ է, այս մարդկանց խնդիրը այլ տեղում էր` ի՞նչ էլ առաջարկեր ԱՄՆ-ն, հայկական սեգմենտի այդ հատվածը պարտադրորեն պիտի պաշտպաներ, անկախ նրանից, սպասարկո՞ւմ է տվյալ առաջարկը ՀՀ ազգային-պետական երկարաժամկետ շահերը, թե՞ ո’չ։

Այնպես չէ, որ իշխանությունների խոստովանությունն էր անհրաժեշտ համապատասխան եզրակացություն անելու համար, պարզապես նույնիսկ իշխանությունները ստիպված եղան ընդունել, որ խախտվում է ՀՀ ինքնիշխանությունը, իրավազորությունը և տարածքային ամբողջականությունը»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...