Շուրջ 3 մլն դրամի հափշտակության մեջ մեղադրվող դպրոցի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է

22 Հուլիսի, 2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի Երասխահունի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը 2023-2025 թվականների ընթացքում, օգտագործելով ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, ինչպես նաև պաշտոնեական կեղծիքներ կատարելով, իրեն վստահված ֆինանսական միջոցներից հափշտակել է ընդհանուր շուրջ 3 մլն ՀՀ դրամ գումար:

Մասնավորապես՝ դպրոցի տնօրենի հետ փոխկապակցված մի շարք անձինք, նրա հրամանով նշանակված լինելով հիշյալ դպրոցի վերանորոգողի, պահակի և հավաքարարի հաստիքներին, 2023-ից 2025 թվականների ընթացքում՝ տարբեր ժամանակահատվածներում, ընդհանրապես չեն հաճախել աշխատանքի, սակայն փաստացի չկատարած աշխատանքի համար որպես աշխատավարձ ստացել են ընդհանուր շուրջ 3 մլն ՀՀ դրամ: Ընդ որում՝ տնօրենը կազմել և իր ստորագրությամբ ու կնիքով հաստատել է հիշյալ անձանց աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը, որոնց համաձայն՝ վերջիններս իբրև թե նշված ժամանակահատվածում հաճախել են աշխատանքի:

Խոշոր չափերով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք  կատարելու համար Երասխահունի միջնակարգ դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (3 դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ): Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումն ու ՀՀ -ից բացակելու արգելքը:  Մեղադրանքներ են ներկայացվել նաև տնօրենին օժանդակած 3 անձանց:

Նախաքննության ընթացքում մեղադրյալի կողմից ամբողջությամբ վերականգնվել է ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը՝ շուրջ 3 մլն ՀՀ դրամը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր

Իրանը հրապարակել է 5000 կմ հեռահարություն ունեցող հրթիռի նկար․ սա քաղաքական ուղերձ է․ քաղաքագետ

Իրանը հրապարակել է 5000 կմ հեռահարություն ունեցող հրթիռի նկար․ սա քաղաքական ուղերձ է․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանը հրապարակել է հրթիռի նկար, որն ըստ իրանական կողմի առնվազն 5000 կմ հեռահարություն ունի։ Միաժամանակ` ի պատասխան երեկ ԱՄՆ կողմից Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզու վրա հարձակման, Իրանը աթս-ներով հարվածել է Քուվեյթում...

Օշականում ծեծկռտուք է տեղի ունեցել․ մեկ հոգի հիվանդանոց է տեղափոխվել

Օշականում ծեծկռտուք է տեղի ունեցել․ մեկ հոգի հիվանդանոց է տեղափոխվել

Նոյեմբերի 4-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Օշական գյուղում ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի...

Կարդինալ Գուջերոտին մտահոգված է Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակով

Կարդինալ Գուջերոտին մտահոգված է Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակով

Վատիկանի Արևելյան եկեղեցիների վերատեսչության ղեկավար, կարդինալ Կլաուդիո Գուջերոտին մտահոգություն է հայտնել Նիկոլ Փաշինյանի կառավարության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջև լարվածության, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ վերջին գործողությունների...

Տեղումներ են սպասվում․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Տեղումներ են սպասվում․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի  18-ի և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 18-ի և 19-ի ցերեկը, 20-ին առանձին շրջաններում, 21-22-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 18-20-ն...

Ընդդիմությունն օրակարգ ունի․ «Հրապարակ»

Ընդդիմությունն օրակարգ ունի․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Սամվել Կարապետյանի ձերբակալության գիշերը՝ նոյեմբերի 4-ին, մեկ տասնյակից ավելի ուժերի ներկայացուցիչները հավաք արեցին Կարապետյանի տանը, որը Նարեկ Կարապետյանը վարեց: Նրանք միասնական օրակարգ մշակեցին, հայտարարություն տարածեցին` 4 կետից կազմված, որի...