«Եհովայի վկաները» դեմ չեն Եկեղեցու դեմ արշավանքին մասնակցելուն․ «Հրապարակ»

22 Հուլիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ընդդիմադիր դաշտում ծանութեթեւ են անում Եկեղեցու դեմ գրոհին հակազդելու հարցը, ավելի ճիշտ` սպասում են Վեհափառի կոչին եւ չեն ուզում ռիսկի գնալ ու պայքարն առաջնորդելու կոչեր հնչեցնել, միայն հարցազրույցներ են տալիս, թե Եկեղեցու դեմ պատերազմը պետության լուծարման է հանգեցնելու, իսկ Փաշինյանը կազմակերպչական աշխատանք է տանում:

Նա հաշվում է, որ կան ՔՊ-ականներ, պետական ծառայողներ, զոմբիներ, որոնք իր կոչով կգան Էջմիածին, բայց սրանք բավարար չեն, նախատեսում են ուժայինների մի մասին էլ քաղաքացիական համազգեստով բերել եւ ներգրավել որոշ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ հատկապես Եհովայի վկաներին, որոնք Երեւանում արդեն քանի օր է՝ մեծ կոնգրես են անում, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած Եհովայի վկաներ։

Մեր աղբյուրներն ասում են, որ, ի տարբերություն հայաստանյան մեկ այլ կրոնական կազմակերպության՝ «Կյանքի խոսքի», «Եհովայի վկաները» դեմ չեն Եկեղեցու դեմ արշավանքին մասնակցելուն։

Գուցե պատահական չէ, որ հենց այս օրերին են նրանք հավաքվել Հայաստանում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում գրանցվել են բացառիկ բարձր ջերմաստիճաններ, տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Ուզբեկստան Բուզաուբայ՝ +48.7°C Ուչկուդուկ՝ նվազագույն՝ +34.1°C, առավելագույն՝ +47.3°C Ղրղզստան...

Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման. փաստաբան

Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման. փաստաբան

Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Արմինե Ֆանյանը: Այսօր ստացել եմ դատավոր Անի Դանիելյանի որոշումը, որով նա հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը։...

Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել

Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել

Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում, ամենից շատ տուժած համայնքներից է Բագրավանը։ Այստեղ նաև փոթորիկ է մոլեգնել՝ մեծ վնասներ հասցնելով գյուղին։ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել Բագրավանից, նշել է՝ այստեղ իրական աղետ...

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության. «Ազատություն»

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության. «Ազատություն»

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի երթուղու»՝ TRIPP + առևտրային հիմնադրամի ղեկավար։ Այս մասին գրում է Ազատությունը։...