Կարծում եմ՝ քրիստոնեության վրա հարձակման հարցը նրանց կարո՛ղ է հետաքրքրել. Ռուբեն Մելիքյան

21 Հուլիսի, 2025

Վարչապետի աթոռը գրկածի՝ դեպի Սբ.Էջմիածին հայտարարած արշավանքն աննորմալ բան է նույնիսկ այսօրվա աննորմալ աշխարհի չափանիշներով։ Խնդիրն այն է, որ այդ աննորմալությունը մնում է «մեր մեջ». դրսի շատ ուժեր կա՛մ պատշաճ ձևով տեղեկացված չեն լինում բուն փաստերի մասին, կա՛մ մեր պասիվության ու լռութայն պատճառով շարունակում են «սովորական» հարաբերություններն իշխող վարչախմբի հետ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այստեղից հետևություն. արժի մի քանի րոպե ժամանակ կորցնել ու ճիշտ ձևով, ճիշտ հարթակներում իրականացնել «իրազեկման ու ահազանգման արշավ»՝ փորձելով չլռել, չհամակերպվել «խաղի ընթացքի» հետ և խնդիրը հասցնել «ճիշտ մարդկանց»։

Ուստի առաջրկում եմ հենց հիմիկվանից X հարթակում (նախկին թվիթեր) կատարել կարճ ու հստակ տեղեկատվական գրառումներ՝ «թեգելով» ավանդական արժեքների կարևորության մասին հրապարակավ խոսող ազդեցիկ մարդկանց, օրինակ՝ փոխնախագահ Վենսին և Իլոն Մասկին։ Կարծում եմ՝ քրիստոնեության վրա հարձակման հարցը նրանց կարո՛ղ է հետաքրքրել։

Նաև առաջարկում եմ օգտագործել #ChristianityUnderAttack և #BrotherInChrist հեշթեգները։

Եթե շատ լինեն գրառումները, 1% շանս կա, որ արդյունք կտա։ Առնվազն տեղեկատվական-քարոզչական իմաստով: Իսկ 1>0-ից. ինչու՞ չփորձել։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...