Աստված մի՛ արասցե, որ երբևէ Հայաստանում մեծամասնություն կազմեն ո՛չ թե հայերը, այլ` հայաստանցիները. Տեր Մաղաքիա

18 Հուլիսի, 2025

Աստված մի՛ արասցե, որ երբևէ Հայաստանում մեծամասնություն կազմեն ո՛չ թե հայերը, այլ ` հայաստանցիները, այս մասին հայտարարել է Վոլգոգրադի հայության հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը։

«Ազգային պետությունը լուծաելու` նոր պետություն և աշխարհակարգ հիմնելու և հաստատելու համար անհրաժեշտ է կազմաքանդել.

1) Ազգային կրթությունը։ Այս վտանգավոր ծրագիրը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է նսեմացնել դերը գիտնականի, ուսուցչի և դասախոսի։

2) Ավանդական ընտանիքը։ Այս անբարո նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ծաղրել և նսեմացնել կնոջ դերը ընտանիքում` որպես տնային տնտեսուհու։ Կնոջը պետք է համոզել, որ իր երջանկությունը ամուսնուց անկախ լինելու և բացարձակ ազատությունը մեջ է։

4) Ազգային բանակը։ Այս կործանարար ծրագիրն իրագործելու համար անհրաժեշտ է նսեմացնել հայրենասեր սպայի և հերոս հրամանատարի դերը։

5) Սուրբ Եկեղեցին։ Այս նենգ ու չար նպատակին հասնելու համար՝ անհրաժեշտ է ծաղրել և նսեմացնել հոգևորականի դերը։

Անշուշտ, այս ազգադավ ծրագիրն իրականացնելուց հետո միգուցե կլինի պետություն, բայց ո՛չ ազգային և երկիր, բայց ո՛չ Հայրենիք։

Աստված մի՛ արասցե, որ երբևէ Հայաստանում մեծամասնություն կազմեն ո՛չ թե հայերը, այլ` հայաստանցիները։

Զգույշ եղե՛ք, մի՛ խաբվեք։

Տերն օրհնի մեր Հայրենիքը, պահպանի մեր Սուրբ Եկեղեցին և իմաստություն պարգևի մեր ազգին»,- նշել է Տեր Մաղաքիան։

Նմանատիպ նյութեր

Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում գրանցվել են բացառիկ բարձր ջերմաստիճաններ, տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Ուզբեկստան Բուզաուբայ՝ +48.7°C Ուչկուդուկ՝ նվազագույն՝ +34.1°C, առավելագույն՝ +47.3°C Ղրղզստան...

Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման. փաստաբան

Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման. փաստաբան

Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Արմինե Ֆանյանը: Այսօր ստացել եմ դատավոր Անի Դանիելյանի որոշումը, որով նա հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը։...

Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել

Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել

Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում, ամենից շատ տուժած համայնքներից է Բագրավանը։ Այստեղ նաև փոթորիկ է մոլեգնել՝ մեծ վնասներ հասցնելով գյուղին։ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել Բագրավանից, նշել է՝ այստեղ իրական աղետ...

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության. «Ազատություն»

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության. «Ազատություն»

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի երթուղու»՝ TRIPP + առևտրային հիմնադրամի ղեկավար։ Այս մասին գրում է Ազատությունը։...