ՄԻՊ Անահիտ Մանասյանն անձամբ դեռևս չի տեսակցել կալանավորված Լիանա Հարությունյանին և նրա ութ ամսական երեխային։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջիկա հանդիպման մասին կտեղեկացվեն։
«Խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է, մասնագետները, հոգեբանն աշխատում են, այց են իրականացրել, հաղորդակցություն են ունեցել»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։

