Հայաստանում ժառանգության պահպանությունը շարունակում է լինել խայտառակ վատ․ Սարհատ Պետրոսյան

15 Հուլիսի, 2025

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը գրում է․

«Մի քանի օր է ինչ իշխանականները հրճվանքի մեջ են ևս երկու հուշարձան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համամարդկային ժառանգության ՆԱԽՆԱԿԱՆ ցանկում ներգրավվելու համար։ Որպես տարիներով այս ուղղությամբ պետական պասիվությունը քննադատող մարդ, մի քանի նկատառում.

Թե՛ Գառնիի, թե՛ Երևանի ուրարտական ժառանգության (Կարմիր բլուր և Էրեբունի) ներառումը ՆԱԽՆԱԿԱՆ ցանկում շատ վիճահարույց է և ունի հստակ քաղաքական պատճառներ։ Դա նախ արդյունք է վերջերս հաստատված մշակութային հայեցակարգի որտեղ համաշխարհային արժեք ունեցող միջնադարյան հայկական հոգևոր ճարտարապետության փոխարեն, որն իրապես համամարդկային արժեք ունի, կարևորվում է գրեթե չպահպանված ու միայն տեղական արժեք ունեցող պաշտպանական կառույցներ։ Ասածս ամենևին չի նշանակում Երևանի տարածքում պահպանված հնավայրերն ու Գառնիի տաճարը չպետք է հանրահռչակվեն կամ պահպանվեն, այլ այն միանշանակ հանդիսանում է հերթական իշխանական մանրախնդրության արդյունք՝ ընդդեմ հայոց եկեղեցու։ Այն Արարատ-Արագած, պատմական-իրական, ազգային-պետական էժան ու մանիպուլատիվ խոսույթը ծնունդ է, որը հակադեմոկրատական կառավարման շրջանակում առանց մասնագիտական ու հանրային քննարկման դարձել է պետական քաղաքականություն։

Այս ամենին ավելանում է այս երկուսի ու նաև նախորդ տարի նույն ՆԱԽՆԱԿԱՆ ցանկում ներգրավված Տիրին կատարի հնավայրը, որոնք նույնպես ժխտում են հայկական միջնադարյան համաշխարհային նշանակության հոգևոր ժառանգությունը։

Ավելին, դրանք բոլորը հերթական թող փչելու պոպուլիստական քայլերից են. նախնական ցանկը դեռ չի նշանակում այն ներառվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համամարդկային ժառանգության ցանկում։ Դրան հաջորդող հիմնական կարգավիճակն արդեն լուրջ ու հետևողական աշխատանք է ենթադրում։ Դրա համար անհրաժեշտ է լուրջ քաղաքային ու կենսապատկերի (լանդշաֆտ) պլանավորում, պահպանության կառավարման պլան (որը եթե չեմ սխալվում մշակվել է միայն Սևանի գրողների տան համար մեր կողմից 2016 թվականին), հստակ պահպանական քաղաքականություն։ Հատկապես վերջինի մասով գրեթե վստահ եմ անարդյունք ընթացք է լինելու։ Հսկայական քանակության քանդման աշխատանքներ պետք է իրականացվեն տվյալ պատմական տարածքները պատշաճ վիճակի բերելու համար, տեղում բազմաթիվ ընտրական շահեր պետք է զոհաբերվեն և այլն։ Հիշեցնեմ դեռևս 1990-ականներից նախնական կարգավիճակով չորս պատմական տարածքներ (Դվին, Նորավանք, Տաթև և Երերույք) այդպես էլ չեն ընդգրկվել հիմնական ցանկում իմ նշածս պատճառներով։

Վիճահարույց լինելու մասով պետք է նշել, որ ներկա մասնագիտական շրջանակներում Գառնիի և Էրեբունի վերականգման ժամանակ կատարված միջմատությունները չեն համարվում ընդունելի, ուստի հետագա փուլերում մենք բախվելու ենք լուրջ խնդրիների և դրանք շարունակելու են երկար ժամանակ մնալ նախնական ցանկում։

Այնպես որ պետք չէ զոհ գնալ այս հերթական պոպուլիստական քայլին. Հայաստանում ժառանգության պահպանությունը շարունակում է լինել խայտառակ վատ, ինչպես նախկինում, ուղղակի դրան ավելացել են բոլորտմ հայտնի ազգակործան խոսույթներն ու դիլետանտիզմը»։

 

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...