ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան սրբազանը ծանուցում է ստացել և ազատվել աշխատանքից

12 Հուլիսի, 2025

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրենի պաշտոնից օրերս ազատված Խաչիկ Աբաջյանը գրում է.

«Եթե նվաստանալ, ապա մինչև վերջ,

եթե իջնել, ապա մինչև անհատակ անդունդի խորքը.

Ինչպես ավելի վաղ ասում էի, ԵՊՀ ռեկտորը Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնից ազատել է նաև Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին: ԵՊՀ կայքում արդեն տեղադրված է դեկանի թափուր պաշտոնի համալրման նպատակով հայտարարված մրցույթի հայտարարությունը:

Իսկ ինչո՞ւ է հեռացրել, ի՞նչ հիմքով: Հարցը պետք է հռետորական լինի: Սա էլ «չեն ուզել, ստիպել են»:

Եթե որևէ մեկը կփորձի ասել, որ «ժամկետն է լրացել» կամ այլ մտացածին պատասխան, ապա պատրաստ եմ հանրային բանավեճի ժամանակ ապացուցել, որ նա ստախոս է:

Ի դեպ, այստեղ ևս խախտումներն ակնհայտ են: ԵՊՀ կանոնադրությունը և դեկանների ընտրության ընթացակարգը պահանջում են դեկանի թափուր պաշտոնի մրցույթը հայտարարել ժամկետի ավարտից երկու ամիս առաջ, իսկ այդ ընթացքում դեկանը պաշտոնավարում է մինչև ժամկետի ավարտը: Այս դեպքում ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանը ծանուցում է ստացել և ազատվել աշխատանքից: 2020 թվականից սկսած՝ որպես Հոգաբարձուների խորհրդի և  Գիտական խորհրդի անդամ, քաջատեղյակ եմ գործընթացի բոլոր մանրամասներին և պիտի ասեմ, որ որևէ դեկան մրցույթի ընթացքում ծանուցմամբ չի ազատվել աշխատանքից:

Ավելի զավեշտալի է այն, որ չի եղել որևէ նիստ, որտեղ ԵՊՀ ռեկտորը իր շնորհակալությունը չհայտնի Սրբազան հորը հերթական ներդրումը բերելու, իր կապերն օգտագործելով՝ ԵՊՀ հեղինակության բարձրացմանը նպաստելու, նոր համագործակցություններ հաստատելու, այս կամ այն խնդիրը լուծելու համար:

Սա բարոյական վախճան է: Ստիպում են ազատել մի մարդու, ում ղեկավարությամբ երկար տարիներ դասավանդել է ԵՊՀ ռեկտորը (մինչ ռեկտոր դառնալը և հիմա էլ նա շարունակում է հանդիսանալ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս), ում մասին մշտապես խոսել է ակնածանքով, շնորհակալական խոսքերով:

Կամակատար լինելն այս տեսքն ունի:

Հ.գ. Տեսնենք հաջորդն ով է»։

Նմանատիպ նյութեր

Հայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո․ «Հրապարակ»

Հայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին եվրոպացի չինովնիկները հերթական ապտակը հասցրին ամեն առիթով շնչակտուր Եվրոպա սլացող Նիկոլ Փաշինյանին։ Հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին, Դուբլինում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում, որին շուրջ չորս տասնյակ...

Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»

Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին շրջանում հայ-ռուսական օրակարգում քննարկման առարկա է դարձել երրորդ երկրների հարցումների հիման վրա Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունների հարցը։ Խոսքը վերաբերում է միջազգային իրավական ընթացակարգերի շրջանակում արտերկրից...

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞. «Հրապարակ»

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  Հայաստանում գինու շաբաթվա օրեր են հայտարարված, եւ տարբեր չինովնիկներ, իրար հերթ չտալով, «մարտահրավեր»` «չելենջ» են ընդունում իրարից ու մյուսներին փոխանցում՝ խախտելով իրենց իսկ ընդունած օրենքները։ Դիցուք, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարները...

Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությանը մոտ կանգնած՝ «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ աղբյուրները փոխանցում են, որ իշխանական շրջանակներում քննարկվող նոր սահմանադրական կարգավորումներով նախատեսվում է վերացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության...

Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ Ռուսաստան կգնա՝ բանակցությունների համար

Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ Ռուսաստան կգնա՝ բանակցությունների համար

Դեկտեմբերին  Փաշինյանը նախատեսում է երեք այց ունենալ Ռուսաստան։ Այդ մասին Դուբլինում հայտարարել է նա։ «Ես դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ ՌԴ՝ բանակցությունների համար, և հուսով եմ՝ կկարողանանք բարեկամական մթնոլորտը պահպանել ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում»:...