Երկու ամսում 3 տնօրեն է փոխվել․ «Հրապարակ»

8 Հուլիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանին մայիսին աշխատանքից ազատեցին։ Նա նշանակվեց Մարգարյան ծննդատան գլխավոր տնօրեն։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի ԺՊ էր նշանակել փոխտնօրեն Արմեն Հակոբյանին:

Նա շուրջ 2 ամիս պաշտոնավարելուց հետո հրաժարվել է պաշտոնավարել որպես տնօրենի ԺՊ՝ նախընտրելով փոխտնօրենի պաշտոնը: Հետո նախարարը ԺՊ էր նշանակել կենտրոնի բաժնի վարիչներից մեկին՝ Մհեր Ուստյանին: Սակայն այդ նշանակումից օրեր անց՝ հուլիսի 3-ին, Մհեր Ուստյանին եւ Արմեն Հակոբյանին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալեց՝ կոռուպցիոն բնույթի քրգործի շրջանակներում:

Դատարանի որոշմամբ Մհեր Ուստյանի եւ Արմեն Հակոբյանի համար խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելը: Զարմանալի է, որ քրեական գործը հարուցվել էր շուրջ մեկ տարի առաջ, սակայն նախարարը տնօրենի ԺՊ էր նշանակել մեղադրյալից 5 պակաս անձի՝ առանց համապատասխան մարմիններից ճշտելու նրա կարգավիճակը, անտեղյակ, որ քրեական վարույթ կա այդ անձի նկատմամբ:

Հիմա էլ, մեր տեղեկություններով, Անահիտ Ավանեսյանն ուզում է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրենի ԺՊ նշանակել նույն կենտրոնի մեկ այլ բաժնի վարիչի՝ Աննա Չիլինգարյանին: Վերջին երկու ամսում երրորդ անգամ է այս կենտրոնում տնօրեն փոխվում, հուսանք, որ հաջորդ ԺՊ-ն կպաշտոնավարի գոնե մինչեւ տնօրենի տեղի համար հայտարարված մրցույթը:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով

Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով

Ռուսաստանը հարգում է Հայաստանի ինքնիշխան իրավունքները, սակայն Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իսկապես, մենք հարգում ենք Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքները», - լրագրողներին...

6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»

6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»

ՀՀ կառավարությունը այսօր նախատեսում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիր կառուցել՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հետ համատեղ։ Նախագծի ուսումնասիրությունից, սակայն, ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս՝ մասնավորապես...

Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը

Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը

Հայաստանում հոկտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը։ ՀՅԴ Բյուրոյի հրավիրած համահայկական այս հավաքին մասնակցելու են շուրջ քսան երկրներից ժամանած՝ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների պատասխանատուներ, ինչպես...

Զոհ ունենք բանակում

Զոհ ունենք բանակում

Սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: «Պաշտպանության նախարարությունը վշտակցում և...

Խուզարկում են Առինջ մոլի տնօրենի տունը. «Արմլուր»

Խուզարկում են Առինջ մոլի տնօրենի տունը. «Արմլուր»

Այս պահին խուզարկում են Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունը, հաղորդում է ArmLur.am–ը։ Հիշեցնենք, որ Նազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր տնային կալանքը, 50 մլն ՀՀ դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը՝ առանձնապես խոշոր չափերով (492 մլն դրամ) հարկեր...