Սամվել Կարապետյանը մշտապես իր օգտակարությունն է բերել հայ առաքելական եկեղեցուն․ Գևորգ Սրբազան

4 Հուլիսի, 2025

«Այսօր համախմբվել ենք այստեղ՝ ի պաշտպանություն ազգային բարերար Սամվել Կարապետյանի, որը վերջերս հայտնվեց անազատության մեջ»,- այս մասին հայտարարեց Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։

«Կարծում եմ, բոլորդ կհամաձայնվեք ինձ հետ, որ Սամվել Կարապետյանի անունը երբևէ չի կապվել քաղաքականության կամ թե քաղաքական գործընթացների հետ։ Նրան մենք գիտենք որպես ազգային բարերարի, մարդու, որը տարիներ շարունակ հետևողական է եղել հայրենի տնտեսությունը զարգացնելու, նոր աշխատատեղեր հիմնելու գործում։ Ավելին, նրա կողմից ամեն ջանք ի գործ է դրվել ավելի լավ զարգացած, անվտանգ հայրենիք ունենալու համար։ Այս իմաստով, շատ ազնիվ հայորդիների նման, նա նույնպես լավ օրինակ է ծառայել մեր քույրերի և եղբայրների համար՝ ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի։

Մեծ է Սամվել Կարապետյանի ներդրումը նաև ռուսահայ համայնքի կյանքում մի շարք իմաստներով՝ ազգային, հոգևոր մշակութային, տնտեսական և այլն։ Թվարկվածներից յուրաքանչյուրի մասին կարելի է երկար խոսել, սակայն այսօրվա հավաքի երթի նպատակը այլ է։ Սիրելիներ, գիտենք նաև, որ Սամվել Կարապետյանը մշտապես իր օգտակարությունն է բերել հայ առաքելական եկեղեցուն։ Նրա շնորհիվ մի շարք եկեղեցիներ են կառուցվել և վերանորոգվել, մի շարք ազգանվեր և եկեղեցաշեն ծրագրեր են իրագործվել հայրենի մեր կյանքից ներս։

Ցավով ականատես ենք նաև, որ այս օրերին իշխանության կողմից մասնավորապես թիրախավորվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ ողջ հոգևոր դասը, ներառյալ ամենայն Հայոց Հայրապետը, անգամ գործողություններ են ձեռնարկվել օրվա իշխանությունների կողմից հեռացնելու նորին սրբությանն իր օրինավոր գահից։ Վերստին հաստատում ենք, որ այս ամենը առաջին հերթին հակասահմանադրական է, հակասում է եկեղեցի-պետություն հարաբերության մասին օրենքին, խղճի ազատության օրենքին, ժողովրդավար պետություն ունենալու սկզբունքներին, և ամենակարևորը՝ ինչպես քրիստոնեական, այնպես էլ հայոց եկեղեցու կանոնին։ Ինչևէ տպավորություն է, որ իշխանությունները չեն հրաժարվել և չեն հրաժարվելու իրենց առջև դրված նպատակից»,- ասաց Մասյացոտնի թեմի առաջնորդը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ծաղկաձորի ՔՊ-ական համայնքապետը խոստանում է՝ վերընտրվելու դեպքում փարթիների պակաս չի լինի․ «Հրապարակ»

Ծաղկաձորի ՔՊ-ական համայնքապետը խոստանում է՝ վերընտրվելու դեպքում փարթիների պակաս չի լինի․ «Հրապարակ»

Ի թիվս այլ համայնքների, Ծաղկաձոր համայնքում եւս հոկտեմբերի 25-ին անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ։ Այստեղ երկու ուժ է առաջադրվել՝ Քաղպայմանագիրը եւ ՀՅԴ-ն։ ՀՅԴ-ն առաջադրվել է 7 անձից բաղկացած ընտրական ցուցակով, համայնքապետի թեկնածուն Նվեր Սեփոյանն է։ Իսկ ՔՊ-ի 30...

Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո»

Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո»

Բժիշկները պայքարում են ադրբեջանցի զինծառայողից երեք երեխաներին պաշտպանելիս վիրավորում ստացած Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար։ «Փաստինֆո»-ն ազգականներից տեղեկացել է, որ այսօր վիրահատության ընթացքում կնոջ ազդրից մի քանի «բուռ» բեկոր է հեռացվել, ավելին, «մահացած» անոթ...

Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր ընթացքը․ Տեր Վրթանես

Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր ընթացքը․ Տեր Վրթանես

Բյուրականի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը շեշտում է՝ աշխարհիկ իշխանությունների ստեղծած արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Հայ Աառաքելական Եկեղեցու հոգևոր ընթացքը․ «Արագածոտնի թեմի հոգևոր կյանքը շուրջ մեկ տարի կանգնած է եղել մի շարք լուրջ...

Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը

Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը

Հայաստանի հետ «խաղաղության գործընթացի անշրջելիությունն» ապահովելու համար անհրաժեշտ է վերացնել խաղաղության համաձայնագրի դրույթների և Հայաստանի Սահմանադրության միջև առկա՝ Բաքվի գնահատմամբ, անհամապատասխանությունը։ Այս մասին Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի ընթացքում...

Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»

Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»

Ադրբեջանը վերջին ամիսներին ընդլայնել և ամրացրել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում, գրել է «Սպուտնիկ Արմենիա»-ն։ Ադրբեջանն այս հատվածում Հայաստանի տարածք է ներխուժել 2022 թ. սեպտեմբերին և, մեր հաշվարկներով, Ջերմուկի մոտակայքում ավելի քան 70 քառ. կմ...