Հալածեցին ինձ, ձեզ էլ կհալածեն․ Մուշեղ Սրբազան

3 Հուլիսի, 2025

Հուլիսի 2-ին Էջմիածին Մայր Տաճարում հայրենի երկրի խաղաղության, գերյալների ազատության, նեղյալների մխիթարության համար Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Իր քարոզում Սրբազան Հայրն ընդգծեց, որ Քրիստոսի և առաքյալների գործունեությունն ընթացել է զրկանքներով՝ հիշեցնելով Տիրոջ խոսքը. «Եթե Ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն» (Հովհ. 15:20), որպես զգուշացում բոլոր դարերում հավատացյալներին սպասվող դժվարությունների մասին։

«Մեր ժամանակներն այսօր էլ հիշեցնում են Տիրոջ երկրային կյանքի տարիները և առաքյալների գործունեության ժամանակները, քանի որ այսօր էլ Եկեղեցու հանդեպ ծավալվում են տարատեսակ դատապարտելի արշավներ, Փրկչի կենարար վարդապետության դեմ դրվում են կեղծ գաղափարախոսություններ։ Ինչպես երբեմն Հավիտենական և Խաղաղության թագավորի փոխարեն՝ հրեից թագավոր էին փնտրում, մարդկանց հոգիների Փրկչի փոխարեն՝ հռոմեացիների լծից ապստամբ ազատարար էին փնտրում, այնպես էլ այսօր արդարությունը բարձրաձայնողների մեջ համախոհ, իսկ արժանապատիվ խաղաղության քարոզիչների մեջ՝ ըմբոստներ են փնտրում», — նշեց Սրբազան Հայրը՝ հավելելով, որ Հայրենիքի խաղաղության, ժողովրդի բարօրության համար մշտապես աղոթող եկեղեցականն է այսօր թիրախավորվում։

«Իրենց կյանքն Աստծուն, եկեղեցուն և հայրենիքին նվիրած մեր հոգևոր եղբայրներ Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսները և ի պաշտպանություն եկեղեցու կանգնած ու մշտապես հավատքը գործով ապրեցրած ազգային բարերար Սամվել Կարապետյանն այսօր ապօրինաբար ազատազրկված են և գտնվում են մեկուսարաններում»,- ասաց պատարագիչ Սրբազանը՝ հրավիրելով հավատավոր հայորդիներին աղոթք բարձրացնել առ Աստված, որպեսզի փարատվի նրանց միայնությունը։

Վերջում Մուշեղ եպիսկոպոսը պատգամեց հավատցյալներին հավատարիմ մնալ հոգևոր ու ազգային արժեքներին, սիրել և պայքարել հանուն ճշմարտության ու չերկնչել հալածանքներից։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...