Տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ՀՀ-ի համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն. ԱԳՆ խոսնակ

3 Հուլիսի, 2025

Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ՀՀ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտարարել է Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը:

«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել էր՝ ի՞նչ տեսակետ ունի Երևանն ամերիկյան առաջարկի վերաբերյալ, արդյոք ծանոթացե՞լ են նաև Բաքվի դիրքորոշմանը: «Քարնեգի»-ի հրապարակման համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի հարցով առաջարկ է ներկայացրել։

«Ինչպես հայտնի է, ՀՀ-ն առաջարկել է տարածաշրջանային փոխկապակցվածության իր տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկը», որն արդեն իսկ դրական արձագանքների է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից: Ավելին՝ Հայաստանն առաջարկել է այդ նախաձեռնությանը համահունչ մի շարք լուծումներ, որոնք կարող են ընդունելի լինել բոլոր ներգրավված կողմերի համար: Միաժամանակ, միջազգային տարբեր գործընկերներ ևս պարբերաբար իրենց գաղափարներն են ներկայացնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, այդ թվում` երկու երկրների միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ», — նշել է ԱԳՆ խոսնակը:

Անի Բադալյանի փոխանցմամբ՝ քննարկումները շարունակվում են շահագրգիռ բոլոր գործընկերների հետ՝ շահավետ և տարածաշրջանի խաչմերուկային ներուժն իրացնող արդյունքների հասնելու նպատակով:

Բաքուն դեռևս չի արձագանքել Թրամփի վարչակազմի առաջարկի մասին «Քարնեգի»-ի հրապարակմանը:

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն պատերազմ չէր սկսի Իրանի դեմ, եթե նախագահը լիներ Վենսը. Թաքեր Կարլսոն

ԱՄՆ-ն պատերազմ չէր սկսի Իրանի դեմ, եթե նախագահը լիներ Վենսը. Թաքեր Կարլսոն

ԱՄՆ-ն պատերազմ չէր սկսի Իրանի դեմ, եթե նախագահը լիներ գործող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Նման կարծիք է հայտնել ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը։ «Եթե Վենսը նախագահ լիներ, մենք Իրանի հետ պատերազմի մեջ չէինք լինի։ Ես չեմ կարող պատկերացնել, որ Վենսն ասի՝ «Մենք պետք է երկու...

Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ. Մայր Աթոռ

Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ. Մայր Աթոռ

Հուլիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը։ Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում հուլիսի 17-18-ի և 21-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 17-21-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։ Այս մասին հայտնում են  ՇՄՆ...

Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ. Նարեկ Կարապետյանը շարունակում է այցելել մարզեր

Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ. Նարեկ Կարապետյանը շարունակում է այցելել մարզեր

«Ուժեղ Հայաստանի» կուսակցության անդամները՝ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ շարունակում են այցերը ՀՀ մարզեր։ Այս անգամ կուսակցության անդամներն այցելել են Կուրթան համայնք, լսել գյուղացիների առաջնային խնդիրները։ Բնակիչները խոսել են համայնքի խնդիրների մասին։ «Մենակ...

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. հոսպիտալացվածներ կան. ՀՀ ԱՆ

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. հոսպիտալացվածներ կան. ՀՀ ԱՆ

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել: Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով: Հիմնական ախտանշանները՝ ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում...