Սա իսկապես աննախադեպ էր, մենք ունենք քաղաքական հետապնդման փաստական տվյալ․ Արամ Վարդևանյան

2 Հուլիսի, 2025

Սամվել Կարապետյանի գործը մի առանձնահատկություն ունի՝ այստեղ ընդհանարպես քրեական գործ չկա։ Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։

«Կարապետյանին մեղսագրվում է արարք, որը ենթադրում է հստակ իշխանության զավթման կոչ, մինչդեռ ընդհանրապես առկա չէ ոքրևէ կոչ։ Քրեական գործ կոչին վերաբերող կոչի բացակայության պայմաններում։ Սա իրավական աբսուրդ է։ Բայց իհարկե, աբսուրդն ունի ակունք՝ որտեղից ձևավորվեց այս աբսուրդը․ բոլորս շատ լավ հիշում ենք, թե ինչ սկսեց կատարվել 2025 թ. հունիսի 17-ին։ Մենք տեսանք, թե ինչպես գործադիր իշխանության ղեկավարը ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով ներկայացրեց այնպիսի խոստումներ, որոնք ուղղված էին այդ թվում Սամվել Կարապետյանի նկատմամաբ հաշվեհարդար տեսնելուն, որն աննախադեպ էր, եվրոպական որևէ երկրում նման բան չենք տեսել, երբ ֆեյսբուքում հնչեցվի խոստում քրեական հետապնդման, հաշվեհարդարի։

Սա իսկապես աննախադեպ էր։ Այդ կետից սկսած՝  մենք ունենք քաղաքական հետապնդման փաստական տվյալ։  Սամվել Կարապետյանի նկատմամբ 2025 թ. հունիսի 17-ից սկիզբ առած գործընթացը, որը վերածվեց քրեական հետապնդման, հանդիսանում է քաղաքական հետապնդում։ Ակնհայտ է, որ այս ամենը ստեղծվեց նրանից, որ Սամվել Կարապետյանն արտահայտեց իր վերաբերմունքը մեր եկեղեցու, Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։ Սա նույնպես աքսիոմատիկ ճշմարտություն է։ Ասեմ ավելին, դրա հետ համաձայն է նաև քննիչը»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ․ Փեզեշքիան

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ․ Փեզեշքիան

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նա նշել է, որ Օմանը կիսում է Թեհրանի դիրքորոշումը՝ Հորմուզի նեղուցը Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի դրույթների հիման վրա կառավարելու...

Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Բաքվին քննադատող ռեպորտաժի պատճառով

Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Բաքվին քննադատող ռեպորտաժի պատճառով

Բաքվում Լեհաստանի դեսպան Պավել Ռադոմսկին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել TVP World-ով հեռարձակված հանրապետության մասին քննադատական ​​ռեպորտաժի կապակցությամբ։ Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի...

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Վրաստանի Իմերեթի նահանգում ուժեղ անձրևներից հետո տներ, ճանապարհներ և կամուրջներ են վնասվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը։ Հաղորդվում է, որ Բագդաթիի մունիցիպալիտետում ջուրը դուրս է եկել ափերից՝ վնասելով...

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ կապված իշխանությունների կողմից ճնշման հետ։ Ռուս-հայկական միջազգային «Լազարևյան ակումբի» խորհրդի համակարգող, Ռուսաստանի Պետական ​​դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Մոսկվայի պատրիարքարանի...

Ռուսաստանում զnրահավաքի ծրագրեր չկան․ Մեդվեդև

Ռուսաստանում զnրահավաքի ծրագրեր չկան․ Մեդվեդև

Ռուսաստանում զորահավաքի ծրագրեր չկան, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը բավարար թվով պայմանագրային զինծառայողներ...