Զգուշ եղիր, զղջա, ապաշխարհիր ու դարձիր առ Աստված. քահանան՝ Փաշինյանին

30 Հունիսի, 2025

Նարեկ քահանա Անտոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Լինելով ամուսնացյալ քահանա, չունեմ եղբայր ի դեմս 《վարչապետի》։
Իսկ եթե ինքը եղբայր է համարում ամուսնացյալ քահանաներին, ապա պետք է բացատրի թե ի՞նչպես է նույն քահանանների` Հոգեւոր ծննդավայր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը (որ նայեւ այդպիսինն է ամբողջ Հայության համար), որ իր 《Սրբություն》հոգեւոր տունն ու հոգու ծննդավայրն էլ է համարում` հրաման տալիս ուժայիններին գրոհել` Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը։
Նաեւ թող բացատրի, թե ի՞նչպես է լինում, որ եղբայրներ լինելով մեր հոգու տան` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որը Յիսուս Քրիստոսով շարունակում է, մնալ ու հովվել իր հոգեւոր զավակներին` համայն Հայությանը, բայց նրան ուզում ե՞ս փոխել։
Ահավասիկ այդպես արտահայտվելուց. անդրադառցիր, որ Միքայել արքեպս. Աջապահյանը իմ թեմի առաջնորդն է,
որը հանդիսանում է նաեւ իմ հոգեւոր հայրը, ի՞նչպես է պատահել, որ եղբայրներ ենք ու դու մեր հորը ապօրինաբար կալանավորել ես,
բաց թող նրան…
Ես ինձ որբացած եմ զգում, բա դու՞։
Ես դեռ որբացած եմ զգում, բայց քո զգացողությունը պետք է լինի ինչպես` սրբապիղծինը.
֊Ուղղվիր, հրաժարվիր պղծություններից։
Լինելով քահանա, կոչ եմ անում մերկապարանոց հայտարություններով չգայթակղեցնել իրապես եղբայրներին.
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 18:7 Վա՜յ
աշխարհին՝ գայթակղութիւնների պատճառով. գայթակղութիւններ պէտք է որ գան,
բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կը գայ գայթակղութիւնը։
Զգուշ եղիր, զղջա, ապաշխարհիր ու դարձիր առ Աստված ու հարգիր Աստծուց մեզ, բոլորիս տրված` Սրբությունները, որովհետեւ.
֊Վերեւն Աստված Կա։

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...