Ֆրանսիական հեղինակավոր պարբերականը անդրադաձել է Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքին

29 Հունիսի, 2025

Զգուշացե՛ք Հայաստանում նրանցից, ովքեր հարձակվում են Հայ Առաքելական եկեղեցու վրա։ Ֆրանսիական հեղինակավոր Le Journal Du Dimanche պարբերականը «Կովկասյան ժողովրդավարությունը վտանգի տակ է» վերնագրով ծավալուն հոդված է հրապարակել, որտեղ անդրադաձել է ՀԱԵ-ի վրա հարձակումներին, եկեղեցականների և Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորումներին։

«Այս անսասան ինստիտուտը ծառայում է որպես երկրորդ իշխանություն այս անկայուն ժողովրդավարության մեջ։ Նիկոլ Փաշինյանը, որի իշխանությունը թուլացել է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելուց հետո, հինգշաբթի օրը հատել է կարմիր գիծը՝ ձերբակալելով արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին։ Ընդդիմադիր գործիչը մեղադրվում է պետական ​​հեղաշրջում հրահրելու մեջ։ Երևանը մեղադրում է հոգևորականին ահաբեկչական գործողություններ պլանավորելու մեջ։

Սա տեղի է ունենում Փաշինյանի և Հայ առաքելական եկեղեցու միջև շաբաթներ շարունակ լարվածությանը զուգահեռ, երբ եկեղեցին քննադատում է Փաշինյանին Թուրքիայի և Ադրբեջանի հետ դիվանագիտական ​​մերձեցման համար»,- գրում է պարբերականը։

Պատբերականն անդրադարձել է նաև Սամվել Կարապետյանի կալանավորմանը․

Հունիսի 18-ին ձերբակալվեց և կալանավորվեց Ռուսաստանում և ամբողջ աշխարհում հայ ազդեցիկ գործարար Սամվել Կարապետյանը։ Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Ֆրանսիական JDD (Journal de Dimanche) օրաթերթում նրա փաստաբան Արամ Վարդևանյանը դատապարտեց «քաղաքական հետապնդումը» և «բոլոր այլախոհ ձայների լռեցումը»։

Սակայն ոմանք ենթադրում են այստեղ Ռուսաստանի միջամտության փորձ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնպես հայտարարեց, որ ուշադիր հետևում է Կարապետյանի ձերբակալությանը, որի կարողության մի մասը գտնվում է Ռուսաստանում։

Պարբերականը շեշտում է, որ այսքանով ընդդիմադիրների նկատմամբ ճնշումները և ձերբակալությունները չեն ավարտվում։

«Ուրբաթ առավոտյան ոստիկանները մտան Վեհարան։ Արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը ձերբակալվեց. դա տեղի ունեցավ հոգևորականների և իրավապահ մարմինների միջև բախումներից հետո։

Ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ խրված՝ Երևանը խոսում է «քրեաօլիգարխիկ-հոգևորական դավադրության» մասին, որը պետք է ենթարկվի պատասխանատվության։

Կովկասի ամենաաղքատ ազգը՝ շրջապատված գիշատիչ հարևաններով գտնվում է պատմության խաչմերուկում՝ տարածաշրջանային հաշտեցման և ավտորիտար գայթակղության միջև։ Մինչդեռ եվրոպացիներն ու ամերիկացիները իրենց հայացքներն ուղղել են Ուկրաինային և Մերձավոր Արևելքին, և հայերի ճակատագիրը կարող է որոշվել արևմտյան տերություններից անկախ»,- եզրափակում է պարբերականը։

Նմանատիպ նյութեր

Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն

Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության 85 կգ քաշային ծանրորդների պայքարում Մարտին Պողոսյանը երկամարտի 343 կգ արդյունքով դարձավ առաջնության արծաթե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ Իսկ կանանց 77...

ԱԹՍ-ների լայնածավալ հարձшկում Լենինգրադի մարզի վրա. 1 կին և 3 երեխա հnսպիտալացվել են

ԱԹՍ-ների լայնածավալ հարձшկում Լենինգրադի մարզի վրա. 1 կին և 3 երեխա հnսպիտալացվել են

ՌԴ Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում բնակելի շենքի վրա անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով մի կին և երեք երեխա հոսպիտալացվել են։ Նրանց բոլորի մոտ արձանագրվել են շմոլ գազով թունավորման ախտանշաններ, հայտնել է մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն։ Մարզպետը...

ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից. Նարեկ Կարապետյան

ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից. Նարեկ Կարապետյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադարձել է Գյումրիի օրվա հետ կապված ՔՊ-ականների արձագանքներին։ «ՔՊ-ականներն այնպես են նեղվել, որ Գյումրին հրաշալի տոն է ունեցել, կարծես, խանգարել ենք, որ հերթական մի քանի միլիոն դոլարը բյուջեից դուրս գրեն՝...

Իրանական կողմը կարողացել է հասնել նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին. Իրանագետ

Իրանական կողմը կարողացել է հասնել նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին. Իրանագետ

Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ այսօր երկու նավթատար նավեր, փորձելով շրջանցել Հորմուզի նեղուցի իրանական անցման ուղին, պայթել են արկերի վրա։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտնում են, որ գրեթե միաժամանակ Սաուդյան Արաբիայի ալ-Ջուբայլ նավահանգստի մոտակայքում երկու այլ նավթատար...

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։   Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի...