Երկիրը տարան բոլոր ուղղություններով, բոլոր փորձություններով, միայն թե «մրմռացնեն» գլխավոր դաշնակցին․ Սամվել Կարապետյան

27 Հունիսի, 2025

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը «Կենտրոն» ՔԿՀ-ից հրապարակել է իր ուղերձների 7-րդ մասը։

«Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին

Մեր փոքր, բայց ֆանտաստիկ երկիրը դարձրեցին գեոպոլիտիկ պայքարի կենտրոն: Գտնվելով թշնամական երկրների շրջափակման մեջ, ցուցադրելով բացառիկ քաղաքական տհասություն՝ շատ արագ փորձեցին ազատվել Ռուսաստանից: Ձգտելով դրան՝ երկիրը տարան բոլոր ուղղություններով, բոլոր փորձություններով, միայն թե «մրմռացնեն» գլխավոր դաշնակցին: Սկսեցին գոռալ Եվրոպայի Միություն՝ առանց հասկանալու որ մեզ այնտեղ չէին ու չեն սպասում:

Նույնիսկ որպես հնարավոր տարբերակ դիտարկեցին մեր երկրի վիլայեթացման սցենարը՝ չհասկանալով, որ անգամ դա պատրաստ չեն իրենց տալու: Խաղաղություն մուրալով՝ ստանում են ամենօրյա զիջումների պարտադրանք, իբր բանակցային, բայց ավելի դաժան նորանոր պայմաններ, քանի որ դիմացինի ախորժակը նույն Արցախի սցենարը Հայաստանի վրա կիրառելն է, մեր Հայաստանն իրենց վերաբնակեցման վայր դարձնելն է: Այդ ամենի պայմաններում մենք ունենալու ենք աշխարհով մեկ սփռված ևս 3 մլն փախստական:

Այս իրավիճակին զուգահեռ՝ գլխավոր դաշնակցի մոտ սուրհանդակ են ուղարկում և փորձում համոզել, որ պատրաստ են ցանկացած ստորացման, միայն թե նա հավատա, որ իրենք նրա համար յուրային են: Խաղերի մեջ մտնելու փորձեր են անում ու չեն հասկանում այդ երկրի մարդկային որակները. այն, որ նրա համար ոչ թե դաշնակից երկրի ղեկավարների կեցվածքը կամ դիրքորոշումներն են կարևոր, այլ վստահելիությունը, կանխատեսելիությունը և ազնվությունը:

Այսօր մեզ նման երկրների գլխավոր առավելությունը կարող է լինել իր սեփական շահերը պաշտպանող, ազնիվ ու վստահելի գործընկերոջ կարգավիճակը, իսկ դրա բացակայությունը բերեց մեր երկրի ինքնիշխանության ոչ թե ամրապնդմանը, այլ թուլացմանը: Ամեն տեղ ու ամեն օր ինքնիշխանության մասին գոռալով՝ մեր երկիրը վերածեցին ուրիշների ինքնիշխանությունն ամրապնդելու գործիքի:

Մենք միասին, մեր ուժերով վերականգնելու ենք մեր ինքնիշխանությունը, վերադարձնելու ենք վստահելի դաշնակցի մեր համբավը։

Պայքարելու ենք։

Շարունակելի…»,- ասվում է ուղերձում։

Նմանատիպ նյութեր

Պատրաստ ենք նպաստել Բաքվի և Երևանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատմանը․ Լավրով

Պատրաստ ենք նպաստել Բաքվի և Երևանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատմանը․ Լավրով

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատմանը և մարդասիրական հարցերի լուծմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ...

Երևանում հնչած կրակոցներից 15-ամյա անչափահաս է վիրավորվել․ Շամշյան

Երևանում հնչած կրակոցներից 15-ամյա անչափահաս է վիրավորվել․ Շամշյան

Երևանում հնչած 30-ից ավելի կրակոցների և մեկ անձի սպանության դեպքի վայրից մարմնական վնասվածքներով Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել 15-ամյա տղա երեխա, ով, ըստ տեղեկությունների, հենց նշված վայրում է վիրավորում ստացել։ Հայտնում է Գագիկ Շամշյանը։...

Ռուսաստանում  կասեցվել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված փաստաթղթերի գործողությունը

Ռուսաստանում կասեցվել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված փաստաթղթերի գործողությունը

Հուլիսի 10-ից Հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») առաջին անգամ 12 ամսով կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը։ Խոսքը թեթև արդյունաբերության արտադրանքի համար նախատեսված չորս սերտիֆիկատների և սննդամթերքի համար...

Քաղաքական հետապնդումների խայտառակ նոր շրջանի պայմաններում ենք գտնվում․ փաստաբան

Քաղաքական հետապնդումների խայտառակ նոր շրջանի պայմաններում ենք գտնվում․ փաստաբան

Փաստաբան Արամ Վարդևանյանը իր ֆեյսբուքյա էջում գրել է․ «2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը Հայաստանում կալանավորված է (բանտային/տնային), այսինքն շուրջ 395 օր: Մի առիթով ասել էի. չկա որևէ քրեական գործի նույնիսկ տվյալ, բայց կա նման ինտենսիվ քաղաքական...

Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. Շամշյան

Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. Շամշյան

Այսօր՝ հուլիսի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են...