Կառավարությունն առաջարկում է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարել

26 Հունիսի, 2025

Կառավարության որոշման նախագծով Ազգային ժողովին առաջարկվում է հուլիսի 1-ին ժամը 11:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Սահմանադրության 99-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 35-րդ հոդվածների համաձայն Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ՝ հունվարի երրորդ երկուշաբթիից մինչև հունիսի երրորդ հինգշաբթին և սեպտեմբերի երկրորդ երկուշաբթիից մինչև դեկտեմբերի երրորդ հինգշաբթին:

Ազգային ժողովի այս նստաշրջանի վերջին հերթական նիստը գումարվել է հունիսի 17-ին և ավարտվել հունիսի 19-ին: Հերթական նիստերի օրակարգում մասնավորապես ընդգրկված էին մի շարք օրենքների նախագծեր, որոնք համարվել էին անհետաձգելի և որոնց երկրորդ ընթերցումը նախատեսվում էր կազմակերպվել դրանց առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նստաշրջանը ավարտվել է և օրակարգում ներառված հարցերը ժամանակի սղության պատճառով չեն քննարկվել, անհրաժեշտություն է առաջացել դրանք քննարկել արտահերթ նստաշրջանի ընթացքում: Օրակարգում ներառվել են նաև հունիսի 17-ի հերթական նիստերի օրակարգում ներառված և չքննարկված երկրորդ ընթերցման նախագծեր և համաձայնագրեր:

Հունիսի 17-ի հերթական նիստերի օրակարգ չներառված, սակայն  արտահերթ նստաշրջանի օրակարգում ներառված նախագծերի հրատապությունը հաշվի առնելով, դրանք ևս նախատեսվում են քննարկել երկու ընթերցմամբ:

Նմանատիպ նյութեր

Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը

Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը

COP17 համաժողովի շրջանակներում Երևանում հոկտեմբերի 16-ին կայացած Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է հռչակագիր, որը կրում է «Երևանի հռչակագիր. գործել հանուն բնության» խորագիրը։ Հռչակագիրն ընդգծում է կենսաբազմազանության պահպանության, էկոհամակարգերի...

Թրամփը Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեթի Զաքարիային ազատել է պաշտոնից՝ նշանակումից հինգ օր անց

Թրամփը Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեթի Զաքարիային ազատել է պաշտոնից՝ նշանակումից հինգ օր անց

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան պաշտոնից ազատվել է այդ պաշտոնում աշխատանքի անցնելուց մեկ շաբաթ էլ չանցած։ Դրա մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով երեք աղբյուրի։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել էր, որ Զաքարիային կոչ է...

Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը շարունակում է հաջող ելույթները Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնությունում: Ալբանիայում շարունակվող առաջնության մրցումային հերթական օրը մինչև 23 տարեկանների ու 75 կգ քաշային կարգում Տիգրան Կարապետյանը (Վեդի)...

Պուտինը ցանկանում է վերջ դնել պшտերազմին․ Թրամփ

Պուտինը ցանկանում է վերջ դնել պшտերազմին․ Թրամփ

Պուտինը ցանկանում է վերջ դնել պատերազմին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես գիտեմ մանրամասները, հասկանո՞ւմ եք։ Եվ ինչ-որ պահի ես կհրապարակեմ այդ մանրամասները»,- հայտարարել է Թրամփը՝ խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության...

Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է

Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, Շիրակամուտ բնակավայրի վարչական տարածքում, բախվել են Լոռու մարզի բնակիչներ 20-ամյա Վաչիկ Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 59-ամյա...