Առաջին դասարանցիների հայտագրումը մեկնարկել է

24 Հունիսի, 2025

ԿԳՄՍՆ-ից հաղորդագրություն են տարածել․

«Այսօրվանից մեկնարկել է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։ Առաջին դասարանցիների հայտագրման գործընթացն այս փուլում իրականացվում է ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների առաջին դասարան հաճախող բոլոր երեխաների համար։

Նշենք, որ այս տարի առաջին դասարան են հաճախելու 2019 թվականին ծնված երեխաները։ Հունիսի 24-ին` ժամը 15։30-ի դրությամբ, արդեն հայտագրվել է ավելի քան 8900 երեխա։ Նախորդ փուլը ներառյալ, որի ընթացքում հայտագրվել էին նույն դպրոց հաճախող երեխաների քույր-եղբայրները և տվյալ հաստատությունում աշխատողների երեխաները, առաջին դասարան հաճախելու համար արդեն հայտագրվել է շուրջ 18900 երեխա։

Հուլիսի 1-ից կմեկնարկի հայտագրման երրորդ փուլը, որը կիրականացվի haytru.emis.am համակարգի միջոցով՝ ծնողների ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ հաճախող երեխաների համար։ Այս փուլը վերաբերում է այն դեպքերին, երբ ծնողներից մեկը օտարերկրյա քաղաքացի է կամ երկքաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ (նրա օրինական ներկայացուցիչը) կամ ծնողներից մեկն ազգային փոքրամասնություն ներկայացնող ՀՀ քաղաքացի է: Հայտագրման համակարգը բաց կլինի և կգործի մինչև 2025-26 ուսումնական տարվա ավարտը։

Հիշեցնենք, որ 2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ տվյալ ուսումնական տարում առաջին դասարան պետք է հաճախեն այն երեխաները, որոնց 6 տարին լրանում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող այն երեխաները, որոնց 7 և 8 տարին լրանում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ, պետք է ընդգրկվեն իրենց տարիքային խմբին համապատասխան դասարանում: Միաժամանակ ուժի մեջ է մտել ՀՀ ԿԳՄՍ նախարարի 1640-Ն հրամանով սահմանված՝ դպրոցների ընդունելության կարգի փոփոխությունը՝ https://tinyurl.com/3zubkjvv:

Ըստ փոփոխված կարգի՝ բոլոր այն երեխաները, որոնք գործող կարգի համաձայն՝ չէին կարող ուսումնառությունը սկսել 1-ին դասարանից, այլ պետք է սովորեին իրենց տարիքային խմբում, ծնողի դիմումի համաձայն՝ կարող են ներկայացվել կրթության առանձնահատուկ պայմանների գնահատման: Եթե երեխայի մոտ արձանագրվի մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք, ապա երեխան կարող է ընդգրկվել իր տարիքային խմբից մեկ դասարան ցածր, այն է՝ 7 տարեկանը կարող է ընդգրկվել 1-ին դասարանում, 8 տարեկանը՝ 2-րդ դասարանում: Այս դեպքում երեխայի՝ հաստատություն ընդգրկվելն իրականացվում է ոչ թե էլեկտրոնային հայտագրմամբ, այլ հաստատության տնօրենին ծնողի ներկայացրած դիմումի հիման վրա, որի համաձայն՝ երեխան ընդունվում է երկրորդ դասարան, այնուհետև կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման արդյունքներից ելնելով՝ կարող է տեղափոխվել 1-ին դասարան:

Նոր կարգի համաձայն՝ հստակեցվել են նաև ուսումնական հաստատություններ սովորողների ընդունելության, ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխության ժամկետները և դեպքերը: ՀՀ տարածքում տվյալ ուսումնական տարվա ընթացքում դպրոցից դպրոց տեղափոխությունը, ինչպես նաև ուսումնական հաստատություն սովորողների ընդունելությունը կարող է իրականացվել մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը՝ բացառությամբ սովորողի բնակավայրի փոփոխության կամ արտերկրից տեղափոխության դեպքերի։ Հայտագրման գործընթացում առաջնահերթություններից օգտվող՝ սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաներին վերաբերող կարգավորումները համապատասխանեցվել են գործող ձևակերպումներին։ Հստակեցվել են նաև առաջնահերթություն ունեցող շահառուների կողմից տրամադրվող փաստաթղթերի ներկայացման, դրանց հավաստիությունը ստուգելուն և ժամկետներին վերաբերող ընթացակարգերը»:

Նմանատիպ նյութեր

Քննարկվել է ՀՀ-Ղազախստան համագործակցությունը ԱԲ ոլորտում

Քննարկվել է ՀՀ-Ղազախստան համագործակցությունը ԱԲ ոլորտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, Արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևի հետ, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «Firebird AI»-ի և համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն NVIDIA-ի...

Թրամփը ձախողել է․ հանրապետականները կորցնում են դիրքերը․ Reuters

Թրամփը ձախողել է․ հանրապետականները կորցնում են դիրքերը․ Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այնքան է կորցրել իր քաղաքական դիրքերը, որ հանրապետականները զրկվել են իրենց ավանդական առավելությունից միանգամից երկու հարցում, որոնք սովորաբար համարվում են կուսակցության ուժեղ կողմերը՝ տնտեսության և ազգային անվտանգության ոլորտներում։ Այս շաբաթ...

Դաշտավանում քաղաքացիները միմյանց հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով․ ՆԳՆ պարզաբանումը

Դաշտավանում քաղաքացիները միմյանց հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով․ ՆԳՆ պարզաբանումը

Օգոստոսի 9-ին ԶԼՄ-ներում հրապարակում է տարածվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում հնչել են նաև կրակոցներ և կան վիրավորներ։ ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից հայտնում են, որ կրակոցների վերաբերյալ...

Թեհրանը չի բանակցում Վաշինգտոնի հետ․ Արաղչի

Թեհրանը չի բանակցում Վաշինգտոնի հետ․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ մի քանի երկրներ շարունակում են աշխատել Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները վերսկսելու ուղղությամբ։ «Որոշ երկրներ դեռևս փորձում են հնարավորություն ստեղծել բանակցությունների վերսկսման համար», – ասել է...

Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու գործընթացին․ Ֆիդան

Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու գործընթացին․ Ֆիդան

Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու գործընթացին։ Այս մասին Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասն անմիջականորեն ազդում է...