Հերթական ծառայողական հետապնդումը՝ Բրյուսովի անվան համալսարանում. «Ժողովուրդ»

24 Հունիսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ծառայողական հետապնդման հերթական աղմկալի դրսեւորումն է եղել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում:

Բանն այն է, որ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում, այս անգամ հերթական ծառայողական հետապնդման դեպքի պատճառով։ Ակադեմիական կառույցի ներսում արձանագրվել է մի իրավիճակ, որը վկայում է իշխանական լծակների չարաշահման եւ բարոյահոգեբանական ճնշման կիրառման մասին` ակադեմիական միջավայրին անհարիր ոճով։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համալսարանի ամբիոններից մեկի վարիչը ենթարկվել է կարգապահական տույժի միայն այն պատճառով, որ չի կանգնել ոտքի (իրավաբանորեն ձեւակերպված՝ անհարգալից վերաբերմունքի համար), երբ բուհի պրոռեկտորները ներս են մտել։ Տվյալ միջադեպը ոչ միայն որեւէ իրավական ակտով չի կարգավորվում, այլեւ նման «արարքի» համար տույժ կիրառելը ակնհայտորեն հակասում է առողջ բանականությանը եւ ակադեմիական ազատության սկզբունքներին։

Ամենից ծանրակշիռ հանգամանքն այն է, որ այս՝ մեղմ ասած աննշան հարցը, շաբաթներ շարունակ քննարկվել է բուհի էթիկայի հանձնաժողովում, ինչը վկայում է, որ գործի մեջ թաքնված են անձնական կամ խմբային շահեր։ Այլ կերպ ասած՝ պարզ քայլը վերածվել է նպատակաուղղված ճնշման, որի նպատակն է ակադեմիական աշխատակցին նսեմացնել, վախեցնել կամ լռեցնել։

Հարց է առաջանում՝ արդյո՞ք էթիկայի հանձնաժողովը կոչված է նման կերպ «դաստիարակել» գիտակազմի ներկայացուցիչներին, երբ իրական էթիկական խնդիրներ՝ սկսած աշխատանքի ապօրինի դադարեցումներից մինչեւ մասնագիտական արժանապատվության խախտում, շարունակում են անտեսվել։

Այս դեպքը վկայում է այն խորքային ճգնաժամի մասին, որում հայտնվել է համալսարանական կառավարումը. երբ իշխանությունը փոխարինում է արժանապատվությանը, իսկ վախը՝ համագործակցությանը։ Մնում է միայն հուսալ, որ նման օրինակները կարժանանան հասարակական լայն արձագանքի, որպեսզի ակադեմիական հարթակը դադարի հաշվեհարդարի տարածք լինելուց»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Գաղտնի նկարահանումներ իրականացնող մենեջերը հետախուզման մեջ է

Գաղտնի նկարահանումներ իրականացնող մենեջերը հետախուզման մեջ է

«Գուստավ» ռեստորանի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում, հետախուզվում է։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու համար: Նրա նկատմամբ որպես...

Փոխանակ քաղաքացիների շահերը պաշտպանեն, զբաղված են ընդդիմադիրներին հետապնդելով․ Տիգրան Աբրահամյան

«Ուժեղ Հայաստանը» արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը և մասնավորապես մեր գործընկերներից Անդրանիկ Գևորգյանը տեսանյութում ներկայացրել է Ստեփանավանում ընտրական գործընթացների ժամանակ աշխատանքից ազատված և ճնշումների ենթարկված...

Ֆրանսիայի իշխանությունները կարող են Լիմոժի քաղաքապետարանի հրկիզումը ահաբեկչություն որակել

Ֆրանսիայի իշխանությունները կարող են Լիմոժի քաղաքապետարանի հրկիզումը ահաբեկչություն որակել

Ֆրանսիայի իշխանությունները կարող են Լիմոժի քաղաքապետարանի հրկիզումը ահաբեկչություն որակել։ Այս մասին Europe 1 ռադիոկայանի եթերում հայտարարել է երկրի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը։ Արդարադատության նախարարը չի բացառել, որ հրկիզման հետևում կանգնած են եղել...

Ուկրաինայի հարցով հանդիպման անցկացման վերաբերյալ վերջնական համաձայնություն դեռևս չկա. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինայի հարցով հանդիպման անցկացման վերաբերյալ վերջնական համաձայնություն դեռևս չկա. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով հանդիպման անցկացման վերաբերյալ վերջնական համաձայնություն դեռևս չկա: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ТАСС-ը։ «Դեռ վերջնական համաձայնություն չկա այն մասին, թե...

Սպասվում է անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում 20-ի և 25-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 21-ի երեկոյան, 22-ին, 23-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 20-ի ցերեկը, 21-ին, 23-ի գիշերը, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում ,...