Եկեղեցու միասնությունն այս ճակատագրական պահին հույս է ներշնչում, որ մենք մի օր կրկին կմիավորվենք. Արա Պողոսյան

21 Հունիսի, 2025

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․

«Լավ, բայց իրապես, տարօրինակ չի՞, որ մարդը հայհոյում է եկեղեցականներին, բացահայտ մարտահրավեր է նետում Եկեղեցու դարավոր ավանդույթներին, նսեմացնում հոգևորականների ծառայությունն ու նվիրումը, ծաղրում են հոգեւորականների վեղարը, հոգևորականներին մեղադրում ի տես աշխարհի ամենաստոր հանցագործության` մանկապղծության մեջ, ու ակնկալում, որ հոգևորականները դրականորեն պետք է իրեն վերաբերվե՞ն։

Աստծո տունը «չուլան» անվանողին Պոլսո պատրիարքը պետք է դրակա՞ն վերաբերվեր։

Էստեղ միայն արժանապատվության խնդիր չէ, էստեղ նաև բարոյական խնդիր է…

Եթե կա մարդ, ով իրեն ծնող հայհոյողին պատրաստ է ընդունել, ապա դա իր խնդիրն է…

Մի բան էլ` պարզվում է, պատահական չէր, որ սկսեցին Պոլսո Հայոց պատրիարքին ներկայացնել իբրև Նիկոլի ու մյուս Եկեղեցու դեմ մարտնչողների սրտի թեկնածու։

Եկեղեցու միասնությունն այս ճակատագրական պահին հույս է ներշնչում, որ մենք մի օր կրկին կմիավորվենք` դառնալով համաշխարհային գործոն, իսկ Հայրենիքն ուրացողները կրկին կհայտնվեն իրենց արժանի տեղերում»։

Նմանատիպ նյութեր

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաքիի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը թիմին թեպետ հանձնարարել էր հանրային ուշադրությունը թեմայից շեղելու համար օրակարգային դարձնել եկեղեցու թեման ու գործի դնել ԱԺ-ում եկեղեցու հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, սակայն այդ հանձնաժողովը չի...

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ...

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...