Սամվել Կարապետյանի զօրակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինին վերածվեց քաղաքական հետապնդումների․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան

18 Հունիսի, 2025

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Ավան» նստավայրում քննվում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը։

Դատարանի բակում ի աջակցության Սամվել Կարապետյանի հավաքված աջակիցներին, հասարակական-քաղաքական գործիչներին, միացան հոգևորականներ, Հայ Առաքելական եկեղեցու թեմերի առաջնորդներ։

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը  լրագրողների հետ զրույցում ասաց. «Սամվել Կարապետյանն իր հավատարամությունը, սերը, նվիրումն է հայտնել մեր ազգային, հոգևոր սրբություններին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը՝ ասելով, որ հավատարիմ է, անդավաճան այն նվիրական արժեքներին, որոնք դարերով երաշխավորել են մեր ինքնությունը, գոյությունը, հարատևությունը։

Մենք հասկացանք, որ Սամվել Կարապետյանի նման զօրակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինին, այսօր վերածվեց քաղաքական հետապնդումների, որն իր մեջ կրում է իշխանությունների վերաբերմունքը։

Մենք այստեղ ենք վկայելու մեր սերը, հավատարմությունը, նվիրումը այն մարդկանց, ովքեր կրում են այդ արժեքները»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանն իրեն «Աստծուց վեր» է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական Եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ

Փաշինյանն իրեն «Աստծուց վեր» է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական Եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային փաստաբան, Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ Ռոբերտ Ամստերդամը քննադատել է Փաշինյանի՝ ՀԱՍԵ դեմ գործողությունները՝ նշելով, որ «Փաշինյանն իրեն «Աստծուց վեր» է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական Եկեղեցու վրա»։ «ԵՐԵՎԱՆ, Հայաստան- Չունենալով իրավական որևէ...

Մերձավոր Արևելքում ստեղծված ներկայիս իրավիճակը ԱՄՆ-ի և Իսրայելի վարած քաղաքականության արդյունքն է. Արաղչի

Մերձավոր Արևելքում ստեղծված ներկայիս իրավիճակը ԱՄՆ-ի և Իսրայելի վարած քաղաքականության արդյունքն է. Արաղչի

Մերձավոր Արևելքում ստեղծված ներկայիս իրավիճակը ԱՄՆ-ի և Իսրայելի վարած քաղաքականության արդյունքն է, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ Կատարի վարչապետի հետ հանդիպման ժամանակ նա Վաշինգտոնին և Թել Ավիվին մեղադրել է Իրանի դեմ հարձակումների, ծովային շրջափակման և...

Կառավարությունը Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. «Ազատություն»

Կառավարությունը Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. «Ազատություն»

«Դոպինգ սփեյս» ընկերությունը երկու ամիս է՝ չի կատարում կառավարության պահանջը և Ջեննիֆեր Լոպեսի համերգի կազմակերպումից հետո պետբյուջե չի վերադարձնում ավելի քան 534 միլիոն դրամը։ Մյուս կողմից ԿԳՄՍՆ-ն 2024-25 թվականներին գործողություններ է ձեռնարկել, որ հնարավորություն...

Հայաստանը փորձում է իր ապրանքների արտահանումը վերակողմնորոշել դեպի Եվրամիություն. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը փորձում է իր ապրանքների արտահանումը վերակողմնորոշել դեպի Եվրամիություն. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը փորձում է իր ապրանքների արտահանումը վերակողմնորոշել դեպի Եվրամիություն, սակայն մատակարարումների ծավալը դեռևս նվազագույն է՝ հակառակ լավատեսական հայտարարությունների, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն...

Փաշինյանը գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում փոփոխություն չի արել

Փաշինյանը գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում փոփոխություն չի արել

Սիրո Ամիրխանյանը վերանշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Սիրո Ամիրխանյանին վերանշանակել գլխավոր...