Իրավապահները հատուկ գործողություններ կիրականցնեն առավոտյան ժամը 4-ից հետո

18 Հունիսի, 2025

News.am-ը գրում է. Իրավապահները պատրաստվում են գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ հատուկ գործողություններ իրականացնել առավոտյան ժամը 4-ից հետո։ Ինչպես հայտնում են NEWS.am–ի՝ իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրները, հատուկջոկատայինները սպասում են լրագրողների ու քաղաքացիների հեռանալուն, որպեսզի կարողանան իրականացրել ծրագրված «օպերացիան»։

Նշենք, որ արդեն մի քանի ժամ է՝ բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են գործարար Սամվել Կարապետյանի տան մոտ՝ ցույց տալու իրենց աջակցությունը նրան։

Հիշեցնենք, որ այսօր ոստիկաններն օպերատիվ գործողություններն են իրականացրել գործարար Սամվել Կարապետյանի տանը։ Սամվել Կարապետյանի եղբյարը՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ շուրջ 45 քաղաքացու բերման են ենթարկել։

Նշենք, որ ամեն ինչ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ գործարար Սամվել Կարապետյանը, NEWS.am–ի հետ զրույցում՝ անդրադառնալով վերջին շրջանում իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ մղվող արշավին, ասել էր.  «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցությունը։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այս ամեն ինչին»,– ասել է «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը։

Հարցազրույցի տարածումից րոպեներ անց, Նիկոլ Փաշինյանը նման գրառում է արել.

«Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։  Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։

Փաշինյանի գրառումից հետո ԱԺ–ում ՔՊ–ական պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձան Սամվել Կարապետյանի հայտարարություններին, ըստ էության սպառնալով «զբաղվել Սամվել Կարապետյանով»։

Խուզարկությունների մասին լուրերի տարածումից րոպեներ անց էլ Փաշինյանը հերթական գրառումն արեց.

«Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»։

Նմանատիպ նյութեր

Իշխանությունը ՀԷՑ-ի` գերակա շահ ճանաչելու նախագիծը դրել է հանրային քննարկման

Իշխանությունը ՀԷՑ-ի` գերակա շահ ճանաչելու նախագիծը դրել է հանրային քննարկման

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ։ Նախագծի համաձայն՝...

Կառավարությունը փոփոխություններ է կատարել Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում

Կառավարությունը փոփոխություններ է կատարել Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ԼՂ բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը։ Փոփոխությունների համաձայն՝ եթե դիմում-հայտարարության մեջ ներառված ընտանիքի...

Արարատ Միրզոյանը 2 շաբաթով արձակուրդ է մեկնում

Արարատ Միրզոյանը 2 շաբաթով արձակուրդ է մեկնում

Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդ տրամադրելու վերաբերյալ։ Արարատ Միրզոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս 2026 թվականի հունիսի 26-27-ը ներառյալ կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի...

Նարեկ Կարապետյանը հրավիրում է աջակիցներին՝ միասին քննարկելու պայքարի ճանապարհները

Նարեկ Կարապետյանը հրավիրում է աջակիցներին՝ միասին քննարկելու պայքարի ճանապարհները

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը աջակիցներին ուրբաթ օրը ժամը 1-ին հրավիրում է հանդիպման՝ քննարկելու վերցնել մանդատները, թե ոչ։ «Քննարկելու ենք նաև մեր պայքարի ճանապարհները, իհարկե, օրենքի շրջանակներում։ Կարծում եմ, որ կլինի շատ էմոցիոնալ,...