Դրեք քննարկման, թող հանրությունը տեսնի իմ նկատմամբ քաղաքական հետապնդումը․ Արծվիկ Մինասյան

17 Հունիսի, 2025

«20 օր առաջ գործադիր իշխանության ղեկավարն այս ամբիոնից սպառնում էր և քրեական հետապնդման ցուցումներով հայտարարություններ էր անում, որի անհագուրդ ցանկությունները բավարարելու ձգտումով, Աննա Վարդապետյանը շատ արագ, ափալ-թափալ ներկայացրել է իմ նկատմամբ քրեական հետապնդման միջնորդություն»,- ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և դիմեց Ալեն Սիմոնյանին․ «Հաշվի առնելով հրատապությունը, ինչո՞ւ է օրակարգի հաջորդականության որպես վերջին հարց դրվել։ Չեք կատարում այն ցանկությունը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր էստեղից։ Եվ  հաշվի առնելով օրենսդրական մի շարք պահանջները ինչո՞ւ ավելի առաջ չեք դրել քննարկումը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ հերթական նստաշրջանի ավարտը երկու օր է տևելու։ Հորդորում եմ ձեզ հնարավորինս շուտ դնել քննարկման, և էս ջուրը, ի վերջո, էս ապօրինությունը հանրությունն ավելի շուտ տեսնի, թե ինչպիսի քաղաքական հետապնդում է սկսվել իմ նկատմամբ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մենք պատրաստ ենք։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»,- գրել է...

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատարանը հրապարակում է Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ որոշումը

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում քննվել է հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Այս պահին հրապարակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի...

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը

Ստեփան Ասատրյանին (Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։ Համապատասխան որոշումը կայացրել է...