Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում․ «Փաստ»

17 Հունիսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռևս ապրիլի վերջին, երբ ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն ազատվեց պաշտոնից, ապա և «ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու» մեղադրանքով ձերբակալվեց ու կալանավորվեց, իշխանական կուլիսներում խոսակցություններ էին պտտվում, որ այդ պաշտոնին կարող է նշանակվել ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, չնայած որ նա որևէ կապ չունի ոլորտի հետ:

Ըստ մեր աղբյուրների, ինչպես Դանիել յանի դեպքում, Պետրոսյանի համար ևս ակտիվ լոբբինգ է իրականացնում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Ավելին, կային տեղեկություններ, որ այդ նշանակումը պետք է լինի հունիսի սկզբներին: Սակայն անցել է բավական ժամանակ, իսկ ՍԱՏՄ ղեկավար դեռևս նշանակված չէ, Տիգրան Պետրոսյանն էլ դեռևս «բավարարվում» է ՍԱՏՄ ղեկավարի պարտականությունները կատարողի կարգավիճակով: Այս ընթացքում նա ամեն ինչ անում է, որ ցույց տա, թե ինչքան շատ գործ է անում, թե ինչ արժանի է նշանակվելու, գրեթե ամենօրյա ռեժիմով ստուգումների ու կասեցումների մասին հաղորդագրություններ են տարածվում ՍԱՏՄ անունից: Այդուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը դեռևս չի շտապում նշանակում անել:

Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, վարչապետին պարբերաբար զեկուցում են, որ բազում խնդիրներ են ծագել այս ընթացքում: Խոսքը վերաբերում է մի քանի հարցի: Նախ, ինչպես արդեն նշել ենք, տնտեսվարողներն իրենց մոտ հայտնաբերված խախտումների մասին տեղեկանում են մամուլի հրապարակումներից: Այսինքն, ՍԱՏՄՆ-ն, նախքան տնտեսվարողներին կարգադրագրեր ուղարկելը, այդ ընկերությունների թույլ տված խախտումների մասին հաղորդագրությունները ԶԼՄ-ներով էր տարածել: Ճիշտ է, ՍԱՏՄ լրատվականը դա փորձեց արդարացնել «տեղեկատվություն տնօրինողի իր պարտականությամբ», սակայն խնդրի էությունը դրանից չի փոխվում:

Ռուսաստան արտահանվող ծաղկի արգելքի, Վրաստանի սահմանին տիրող վիճակի, ներկայում ծիրանի արտահանման խնդիրների հետ կապված ևս ՍԱՏՄ, մեղմ ասած, անփույթ աշխատանքի, իսկ ավելի ճիշտ՝ անգործության մեծ մեղավորությունը կա: Վերջապես, հատկապես վերջին շրջանում բրուցելոզն է լուրջ վնասներ հասցնում։

Այս ամենը, մեր աղբյուրի փոխանցմամբ, պատճառ է դարձել, որ ՍԱՏՄ ղեկավար նշանակելու հարցն առայժմ առկախվի, առավել ևս, որ, ինչպես նշեցինք, Պետրոսյանի համար «բարեխոսում» է Արայիկ Հարությունյանը, որի «պրոտեժե» Արմեն Դանիելյանը հիմա կալանավորված է:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

«Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան»,-հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության...

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Այնտեղ ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին՝ մարդկանց, որոնց հետ կիսել էի թե՛ խաղաղության, թե՛ պատերազմի օրերը։ Նրանցից յուրաքանչյուրի կորուստն այսօր էլ ցավ է, որ չի անցնում։ Շատ անգամ հիշում եմ նրանց դեմքերը, խոսքերը, վերջին հանդիպումները… Եվ հասկանում եմ, որ որոշ...

Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ

Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։35-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ թիվ 220 հասցեի դիմաց, բախվել են 24-ամյա Սևան Վ․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի, 42-ամյա Ստելլա Ա․-ի վարած «Mitsubishi Grandis» մակնիշի, 24-ամյա Դավիթ Հ․-ի...

Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան

Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական...

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է։ Մարդիկ խնկարկում են մեր նահատակների հիշատակը, իսկ այս ֆոնին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է։ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշում է՝ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ։...