Թուրքիան Հայաստանում չունի ժողովրդի աջակցությունն՝ ինքնաոչնչացման, բայց ունի դա անող Փաշինյան. Հովհաննես Իշխանյան

9 Հունիսի, 2025

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ի՞նչ կարող են անել ցեղասպան ՔՊ-ականները հաջորդ քայլերով
— Կարող են առաջ քաշել ապօրինի օրենսդրական նախաձեռնություններ եկեղեցու դեմ
— Կարող են ֆինանսական ստուգումներ անել ու ստեր տարածել
-Կարող են սուտ պատմություններ տարածել կուսակրոն քահանաների մասին
-Կարող են միջազգային կառույցներում կաթացնել, որ հայ եկեղեցին ծայրահեղական խումբ է
— Բայց ամենահետաքրքիրը, որ կարող են դավաճանական եկեղեցի ստեղծել
Այս բոլորը կարող են միասին անել, և մեկն անել, մյուսը՝ չէ, մի քանիսը անել, մեկը չանել, ևայլն:
Սակայն, հաշվի առնելով, որ Փաշինյանը սուլթանի ճուտ է, և սուլթանատը հաջող փորձն ունի Պոլսո Պատրիարքարանով հայերին սուլթանի հպատակ դարձնելու գործում, այս դավաճանների եկեղեցի ստեղծելու 600-ամյա փորձը մեծ գայթակղությամբ կկիրառեն, ինչպես շրջափակումներն են սիրում անել:
Նրանք իրենց թեկնածուն էլ կունենան, վրեժով լցված տեր-տերներին էլ:
Մեր անելիքն է՝ ոչ մի վայրկյան չդադարել եկեղեցուն պաշտպանել,
Արամ Առաջին Կաթողիկոսին խնդրել, որ նույն կեցվածքը չընդունի, ինչ Տավուշի շարժմանը, ինչ կուսակցությունից էլ գան նրան հակառակը համոզեն, նա չընկրկի:
Եթե եկեղեցին կուզի մաքրագործում անի, դա իր որոշելիքն է և իր միջից պիտի արվի:
Թուրքիան Հայաստանում չունի ժողովրդի աջակցությունն՝ ինքնաոչնչացման, բայց ունի դա անող Փաշինյան:
Թուրքիային ուղղակի պետք է զրկել 21-րդ դարի իր յաթաղան Փաշինյանից»:

Նմանատիպ նյութեր

ԵՄ արտահանված 7 ծիրանը ջեմ է դարձել

ԵՄ արտահանված 7 ծիրանը ջեմ է դարձել

  ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ծիրանը խորհրդանշում է այն փոփոխությունը, որը տեղի է ունենում Հայաստանում։ Անցյալ ամսվա ընտրություններում հայաստանցիների մեծամասնությունը քվեարկեց այն կուսակցությունների օգտին, որոնք ցանկանում են...

«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները

«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումներն ու նրան պատկանող ձեռնարկություններում տեղի ունեցած խուզարկությունները: Սա երկրում...

Կառավարությունը 14 մլն դրամի արտոնություն է տվել Փաշինյանի ընկերոջ ձեռնարկությանը. «Հետք»

Կառավարությունը 14 մլն դրամի արտոնություն է տվել Փաշինյանի ընկերոջ ձեռնարկությանը. «Հետք»

«Հետքը» գրում է. «Հուլիսի 2-ի նիստում Կառավարությունը չզեկուցվող կարգով ընդունել է որոշում, որով «Իջեւանյան բեկոն» ՍՊԸ-ին ազատել է 14 մլն դրամի մաքսատուրքից: Ընկերության հիմնական փայատերը վարչապետ Փաշինյանի իջեւանցի ընկերն է՝ Ֆրունզե Ղազարյանը: Որոշման նախագիծը կազմել...

Ծառուկյանի տնից առգրավվել են կենդանիներ և թռչուններ. ևս մեկ քրգործ են հարուցել նրա նկատմամբ. ՔԿ

Ծառուկյանի տնից առգրավվել են կենդանիներ և թռչուններ. ևս մեկ քրգործ են հարուցել նրա նկատմամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես...

Իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը. «Հայաստան» դաշինք

Իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը. «Հայաստան» դաշինք

​​«Հայաստան» դաշինքի հայտարարությունը «Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը, ինչպես նաև վերջինիս ընտանիքի անդամներին պատկանող ձեռնարկություններում...