Բաքվի ղեկավարության թեզերը նույնական են Նիկոլ Փաշինյանի ասածների հետ. Տաթևիկ Հայրապետյան

4 Հունիսի, 2025

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով․ «Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշազադեի ու Փաշինյանի թեզերի կրկնությունը ցույց տվող հայտնի լուսանկարը հասել է նաև ադրբեջանական շրջանակներին։ 

Այդ կապակցությամբ էլ նրանց քաղաքագետներից մեկն այսօր ասել է. «Իմանալով, որ հայաստանյան հանրային կարծիքում գերակշռում է հակաթուրքական հռետորաբանությունը, ընդդիմադիրները ժամանակ առ ժամանակ Փաշինյանին անվանում են ադրբեջանական լրտես, իսկ հիմա, հղում անելով Գարեգին Բ-ի և Հայ Առաքելական Եկեղեցու մասին Ալլահշուքյուր Փաշազադեի արտահայտություններին, փորձում են ձևավորել հանրային կարծիք, որ Փաշազադեն ու Փաշինյանը հանդես են գալիս նույն դիրքորոշմամբ»։ 

Փաշազադեն ու Փաշինյանը շատ «ափաշքյարա» պասերով են խաղում՝ ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու: Ես էլ դա փաստերով ցույց եմ տալիս ընդամենը։ Իսկ առհասարակ Բաքվի ղեկավարության կողմից հնչեցված թեզերն այնքան նույնական են Փաշինյանի ասածների հետ, որ կարող եմ արդեն առանձին ֆոտոալբոմ սարքել այդ թեմայով։ Դեռ ես շատ փոքր մասն եմ տեղադրում․․․Դատողություններն էլ թողնում եմ ընթերցողներին»։

Նմանատիպ նյութեր

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաքիի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը թիմին թեպետ հանձնարարել էր հանրային ուշադրությունը թեմայից շեղելու համար օրակարգային դարձնել եկեղեցու թեման ու գործի դնել ԱԺ-ում եկեղեցու հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, սակայն այդ հանձնաժողովը չի...

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ...

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...