Ամենակարևորը կրկին մնաց ստվերում. Մետաքսե Հակոբյան

30 Մայիսի, 2025

«Այս գիշեր Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Սյունիքի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ արձակված կրակոցները, որի հետևանքով վնասվել է բնակելի տուն և խոցվել է կենդանի, վկայում են Հայաստանի սահմանների շարունակական խոցելիության և անվտանգային համակարգի փաստացի բացակայության մասին։ Այս միջադեպը չպետք է դիտարկվի որպես սովորական սահմանային լարվածություն․ սա պետության տարածքային ամբողջականության, քաղաքացիների ֆիզիկական անվտանգության և ռազմաքաղաքական սուվերենության հերթական ոտնահրում է, իսկ ավելի կարճ՝ պատերազմ»,-գրում է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նա շարունակում է.

«Այդուհանդերձ, այս ճակատագրական պահին, երբ պետությունը կանգնած է իր հարավային դարպասների պաշտպանման մարտահրավերի առաջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքը՝ հրապարակային ցինիզմը, քաղաքական անզորությունը և փողոցային հռետորաբանությունը, ոչ միայն անպատասխանատու են, այլև վտանգավոր։ Երբ երկրի ղեկավարի հրապարակային ելույթը շեղում է ուշադրությունը անվտանգային աղետի վրա կենտրոնանալու անհրաժեշտությունից և փոխարենը վերածվում է անձնական վիրավորանքների հարթակի, դա արդեն խոսում է պետական ապամոնտաժման քաղաքականության մասին։

Աշխարհագրական ճշգրտությամբ հարվածող կրակոցներին ի պատասխան՝ պետական լռություն, իսկ քաղաքական դաշտում՝ հռետորական կրակոցներ սեփական ժողովրդին։ Այս համադրությունը միայն մեկ բան է նշանակում՝ կառավարական մակարդակում տեղի է ունենում իրականության ժխտում, պատասխանատվության փախուստ և ժողովրդի պաշտպանված լինելու պահանջի խեղաթյուրում։
Հայաստանի Հանրապետության սահմանները չեն կարող պաշտպանվել վիրավորական մեմերով, իսկ հայերի անվտանգությունը չի ապահովվում «թասիբով տղու» կեցվածքներով։

…Համատարած լրջության, պետական մտածողության և ռազմավարական գործողությունների բացակայություն։

Հ.Գ. Լռելը դավաճանություն է, իսկ խոսելը՝ պատասխանատվություն»։

Նմանատիպ նյութեր

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաքիի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը թիմին թեպետ հանձնարարել էր հանրային ուշադրությունը թեմայից շեղելու համար օրակարգային դարձնել եկեղեցու թեման ու գործի դնել ԱԺ-ում եկեղեցու հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, սակայն այդ հանձնաժողովը չի...

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ...

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...