Ադրբեջանը հրաժարվել է, որ Խոզնավարի ուղղությամբ իրենք են կրակել. ՀՀ ՊՆ

29 Մայիսի, 2025

Հայաստանն Ադրբեջանից պարզաբանում է ուզել Խոզնավարի ուղղությամբ կրակոցների առնչությամբ, սակայն Ադրբեջանը հրաժարվել է, որ դա իրենք են արել: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Ադրբեջանից պարզաբանում ենք ուզել, հրաժարվել են, որ դա իրենք են արել»,–ասաց Պապիկյանը:

Ավելի վաղ ՊՆ–ից հայտնել էին, որ մայիսի 29-ին ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան:

Նմանատիպ նյութեր

Նարեկ Կարապետյանը հրավիրում է աջակիցներին՝ միասին քննարկելու պայքարի ճանապարհները

Նարեկ Կարապետյանը հրավիրում է աջակիցներին՝ միասին քննարկելու պայքարի ճանապարհները

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը աջակիցներին ուրբաթ օրը ժամը 1-ին հրավիրում է հանդիպման՝ քննարկելու վերցնել մանդատները, թե ոչ։ «Քննարկելու ենք նաև մեր պայքարի ճանապարհները, իհարկե, օրենքի շրջանակներում։ Կարծում եմ, որ կլինի շատ էմոցիոնալ,...

Հայ մարդու արյուն-քրտինքով մշակած ու վաստակած բերքը փչանում է բեռնատարներում․ Ղումաշյան

Հայ մարդու արյուն-քրտինքով մշակած ու վաստակած բերքը փչանում է բեռնատարներում․ Ղումաշյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Գոհար Ղումաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Տնտեսվարողը բախվում է անհեռատես քաղաքական որոշումների հետևանքներին։ Հայ մարդու արյուն-քրտինքով մշակած ու վաստակած բերքը փչանում է բեռնատարներում։ Արդյունքում՝ տնտեսական լուրջ խնդիրներ են...

Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ  երիտասարդական միություն

Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն

Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ։ Այս մասին գրել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։ «Երեք օր է Երևանի քաղաքապետրարանի ուղիղ հրահանգով Ֆրանսիայի հրապարակից հեռացվում է 2022 թ. այդտեղ քաղաքացիների կողմից տեղադրված Արցախի դրոշը: ՀՅԴ ՀԵՄ...

Իրանը համաձայնում է ամերիկյան կողմի բոլոր պահանջներին․ Թրամփ

Իրանը համաձայնում է ամերիկյան կողմի բոլոր պահանջներին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «շատ մեծ զիջումների» է գնում Միացյալ Նահանգների հետ բանակցություններում։ «Իրանը շատ մեծ զիջումների է գնում։ Կտեսնենք, թե ինչ կլինի», – ասել է ամերիկացի առաջնորդը ԱՄՆ Կոնգրեսում լրագրողների հետ կարճատև զույցի ժամանակ։...

Երևանը՝ ընտրության առաջ․ Ռուսաստանը սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ վերջնական որոշմանը

Երևանը՝ ընտրության առաջ․ Ռուսաստանը սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ վերջնական որոշմանը

Ռուսական կողմը Երևանից սպասում է ՀԱՊԿ-ին մասնակցության վերաբերյալ որոշման ընդունմանը. կա՛մ նրանք մնում են կազմակերպությունում, կա՛մ նախընտրում են այլ սցենար: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ Պատասխանելով...