Պետական պաշտոնյան պետք էր լսեր ու տեսներ այն հիմնախնդիրները, որոնք Եկեղեցին տարիներ առաջ բարձրաձայնել էր․ Տեր Ասողիկ

29 Մայիսի, 2025

Հոգևորականները Փաշինյանին կոչ են անում զերծ մնալ նվաստ բնորոշումներից և կրոնական զգացումները վիրավորող արտահայտչաձևից։ Մասնավորապես, Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ  «մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված, գրում է․

«Հայրենիքը շենացնել պարտավոր է ամեն ոք՝ բարոյապես և նյութապես: Իսկ այդպիսի գիտակցություն ձևավորվում ու զարգացվում է ընտանիքում, բայց մանավանդ՝ դպրոցում:

Հայրենիքի ժառանգության ամենամեծ մասն են կազմում հայ հավատքի կոթողները՝ սուրբ տաճարներն ու եկեղեցիները, որոնց ճանաչելիության և պահպանության սուրբ գործն էր նաև կյանքի կոչում հայոց դպրոցներում ավանդվող «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան…

Այսօր, երբ տկարացած է և տկարացվում է Ազգային ինքնություն և Հայրենիք ունենալու և պահպանելու, շենացնելու գիտակցությունն ու պատասխանատվությունը, ցավոք, տեսանելի ու լսելի կլինեն նման երևույթներ ու խոսքեր՝ ամենապարզ անձից մինչև ամենավերին պաշտոնյան:

Հայրենական կյանքի խնդիրներին որևէ անդրադարձ կարիք չունի նվաստ բնորոշումների և կրոնական զգացումներ վիրավորող արտահայտչաձևերի: Պետք է գիտակցել, որ Խորհրդային Հայաստանի ավարտից հետո, տասնյակ տարիներ և այսօր, եկեղեցիներն ու վանքերը վերանորոգվում կամ կառուցվում, բարեզարդվում ու պայծառանում են բացառապես Հայոց Եկեղեցու և հոգևորականության հայթայթած միջոցներով (որևէ պետական հոգածության մասին խոսք չկա, ի բաց առյալ այն եկեղեցիները, որոնք չեն վերադարձվել Հայոց Եկեղեցուն՝ մնալով պետական խնամքի ներքո):

Պետությունն ու պետական պաշտոնյան, մինչ որևէ խոսք ասելը, պետք էր լսեր ու տեսներ այն հիմնախնդիրները, որոնք Եկեղեցին տակավին տարիներ առաջ բարձրաձայնել էր և այսօր էլ բարձրացնում է՝ ի շինություն Հայրենի երկրի և ի զորացումն ազգային կյանքի»:

Նմանատիպ նյութեր

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

«Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին հայտարարությանը։ «Այս իշխանությունը...

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տեղական իշխանություններն արգելելու են առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերը՝ բացառությամբ արհմիությունների կազմակերպածների։ Հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ «Եթե խոսքը արհմիութենական կազմակերպությունների մասին է, ապա...

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոզա Մ․-ն և հայտնել, որ նույն օրը՝...

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Նշենք, որ  ԱԱԾ-ն այսօր է միայն հաստատել, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել,  նշվելով, որ ձեռնարկվում են համապատասխան...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...