Փառք ու պատիվ նրանց, որ հանդգնեցին այդ պայմաններում վերցնել պատասխանատվություն ու պետություն կառուցել. Սուրեն Մանուկյան

28 Մայիսի, 2025

Ցեղասպանագետ պատմաբան Սուրեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիմա ընդունված է ռոմանտիզացնել Առաջին Հանրապետության ծնունդը։ Ուղղակի հիշացնեմ, ինչ իրավիճակ էր Սարդարապատի ու Բաշ-Ապարանի հաղթանակներից հետո։
Երկրի 60 տոկոս տարածքն օկուպացված էր օտար ուժերի կողմից, այդ թվում` արդյունաբերական կենտրոն Ալեքսանդրապոլը և Նախիջևանի ու Շարուրի բերրի դաշտերը։
Երկաթուղային ու ավտոճանապարհային հաղորդակցությունը վերացվել էր կամ գտնվում էր թշնամու վերահսկողության տակ։
Մեկ միլիոն բնակչությունից մեկ քառորդից կեսը փախստականներ էին ու որբեր՝ ծայրահեղ աղքատության մեջ (նրանցից 200 հազարը չեն վերապրի գալիք ձմեռը)։
Սննդի սուր պակաս կար։ Երբեմն սովյալների բունտեր էին լինում, սակայն երբ նրանք գրավում էին պետական պահեստները՝ դրանք դատարկ էին, հաց չկար։
Հանրապետության տարբեր շրջաններով տիրում էին խոլերայի ու տիֆի համաճարակներ։
Տնտեսությունը քանդված էր, ֆինանսական ռեսուրսներ չկային։
Ավազակախմբերն օրը ցերեկով հարձակվում էին և թալանում անցորդներին։
Երևանը փոշոտ մի գավառական քաղաք էր՝ մի քանի պետական հիմնարկներով և գրեթե առանց արդյունաբերության։
Իր պաշտոնը ստանձնելու ելույթում վարչապետ Հովհաննես Քաջազնունին իրավիճակը նկարագրեց իբրև «անսահման քաոս»։
Պատմությունը հիմնականում հենց սա է՝ արյուն, ցեխ ու քրտինք ու միայն մեր կենացներում է այն դառնում մի իդեալականացված պատում։
Բայց փառք ու պատիվ նրանց, որ հանդգնեցին այդ պայմաններում վերցնել պատասխանատվություն ու պետություն կառուցել»։

Նմանատիպ նյութեր

Նախագահ Քոչարյանի ընտանիքի հանդեպ այս վրեժխնդրությունը սեփական անկարողության դրսևորումն է. Հրանտ Ավետիսյան

Նախագահ Քոչարյանի ընտանիքի հանդեպ այս վրեժխնդրությունը սեփական անկարողության դրսևորումն է. Հրանտ Ավետիսյան

Ակտիվիստ Հրանտ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տիգրանաշենը քյարքի, բանակում զոհերը, տնտեսական կոլապսը, սեփական պատգամավորների անբովանդակ ելույթները պետք է կոծկել մի կերպ: Նախագահ Քոչարյանի ընտանիքի հանդեպ այս վրեժխնդրությունը սեփական անկարողության դրսևորումն...

Գրասենյակի ղեկավարը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին

Գրասենյակի ղեկավարը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին

Քիչ առաջ լուրեր տարածվեցին, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց։ Yerеvan.Today-ը կապ հաստատեց նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի հետ։ «Նախագահը վերջերս ենթարկվել էր բժշկական միջամտության, ինչի մասին, բնականաբար, չենք...

Լևոնին և նրա ընտանիքին նման բաներով չեն կարող վախեցնել, սա իրենց համար սովորական երևույթ է․ Ասատուրով

  «Իմ կարծիքով՝ կրկին ուզում են ինչ-որ բան հանձնել և սրանով նեյտրալիզացնում են այն մարդկանց, ովքեր կարող են խոչընդոտ հանդիսանալ հայրենիքի որևէ հատված զիջելուն կամ պայքարել հայրենիքի համար։ Վստահաբար կարող եմ ասել, որ Լևոնին և նրա...

ՀՀ երկրորդ  նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ. փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ. փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է  փաստաբան Արամ Օրբելյանը: Հիշեցնենք՝ վաղ առավոտից իրավապահները գործողություններ են...

Ինքն էլ է դատվելու, բայց նորմալ, իրավական պետության մեջ. Նարեկ Մանթաշյան

  «Այստեղ իրավական որևէ բան տեսնել ուղղակի շատ մեծ ջանասիրության դեպքում ևս անհնար է։ Սա զուտ քաղաքական հանձնարարություն կատարողներ են այս մարդիկ։ Երեկ Ազգային ժողովի քաղաքական թիվ մեկ ամբիոնից երկրի փաստացի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող...