Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ նյութերը, մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին

28 Մայիսի, 2025

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են․

«10․000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի կողմից խոշոր չափերով՝ 10․000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպք:

Մասնավորապես` պարզվել է, որ Գ. Խ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի հետ՝ կաշառքի դիմաց վերջինիս վարույթում գտնվող քրեական գործով արհեստական հիմքերի ստեղծմամբ Զ․ Ս․-ի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու և որոշումը սահմանված կարգով փորձագիտական հիմնարկ չուղարկելու եղանակով դատաքննությունն անհարկի ձգձգելու և արդյունքում հանցանքի կատարման վաղեմության ժամկետները լրանալու հիմքով մեղադրյալին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ:

Նախաքննությամբ պարզվել է, որ դատավորը, պարտավոր լինելով գործի քննությունը և լուծումն իրականացնել ողջամիտ ժամկետում ու ապահովել գործի արդարացի քննությունը, օրենքով նախատեսված պարտականությունները կատարելու փոխարեն, Զ. Ս.-ի օգտին վերը նշված ապօրինի գործողությունների և անգործության համար 2025 թվականի ապրիլի 9-ին Գ. Խ.-ի միջոցով նրանից պահանջել է 3.892.500 ՀՀ դրամին համարժեք՝ 10․000 ԱՄՆ դոլար կաշառք:

Զ. Ս.-ն, համաձայնվելով դատավորին կաշառք տալու առաջարկին, 2025 թվականի ապրիլի 22-ին Գ. Խ.-ին է տվել պահանջված կաշառքի գումարը՝ այն դատավորին փոխանցելու նպատակով:

Խոշոր չափերով կաշառք ստանալու համար դատավորին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նրան օժանդակած Գ. Խ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Զ. Ս.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»:

Նմանատիպ նյութեր

Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը․ «Հրապարակ»

Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերին Ապարան համայնքում նույնպես ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ այստեղ եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը եւ գործող` երբեմնի ընդդիմադիրի համբավ ունեցող քաղաքապետ Կարեն Եղիազարյանին՝ Գնթունիկի...

Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ․ «Ժողովուրդ»

Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց կառավարությանը ու Երևանի քաղաքապետարանին, որպեսզի քայլեր ձեռնարկեն մայրաքաղաքում երթևեկությունը կարգի բերելու ուղղությամբ։ Սակայն Փաշինյանի խոսքից հետո ոչինչ չփոխվեց, ավելին՝ նույնիսկ հիմա Երևանի...

Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»

Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում օրերս Իրանի նոր գլխավոր հյուպատոս նշանակված Դավուդ Յայիչին այսօր կստանձնի իր պարտականությունները եւ կայցելի Կապան՝ փոխարինելով Մորթեզա Աբեդին Վարամինին, որը Կապանում Իրանի առաջին գլխավոր հյուպատոսն էր եւ նշանակվել էր 2022 թվականին։...

Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»

Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում Ավետ Կոնջորյանի շուրջ ստեղծված պատմությունը նոր փուլ է մտնում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ վարչությանը դիմել են նաև այն անձինք, որոնք կոնֆլիկտ են...

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբաս Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի երկկողմ ու բազմակողմ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները։ Կողմերն...