Հայտնի են սնանկացած «Ֆլայ Արնայի» պարտատերերը. Հետք

27 Մայիսի, 2025

Մայիսի 12-ին Սնանկության դատարանը հաստատել է «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով) պարտատերերի վերջնական ցուցակը: Այս մասին գրում է Հետքպարբերականը:

Հարցն այն է, որ «Ֆլայ Արնայի» 49 տոկոսն էլ պատկանում է Air Arabia-ի մեկ այլ դուստր ձեռնարկության՝ արաբական International Business Company (FZE)-ին, եւս 49 տոկոս պատկանում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ), իսկ մնացած 2 տոկոսի տերը լիբանանահայ տնտեսագետ, գործարար Վարուժան Ներգիզյանն է: Մյուս կողմից՝ «Ֆլայ Արնան» կառավարող ընկերությունը եղել է հենց Air Arabia-ն: Այսինքն՝ վերջինս իր իռլանդական դստեր միջոցով սնանկության է տարել «Ֆլայ Արնային», որի կառավարիչը հենց ինքն էր, սակայն կառավարման հարցերի շուրջ 2023-ի աշնանից հակասության մեջ էր հայկական կողմի (ԱՆԻՖ/ՀՀ կառավարություն) հետ:

Այսպիսով՝ 2025 թ. փետրվարի 10-ից պարտատերերն սկսել են ներկայացնել իրենց պահանջները: Մարտի 14-ին սնանկության գործով կառավարիչ Սոֆյա Դավթյանը դատարան է ներկայացրել պահանջների նախնական ցուցակը, որը հետո որոշակի փոփոխությունների է ենթարկվել:

Վերջնական ցուցակը դատարանը հաստատել է մայիսի 12-ին: Դրանում տեղ է գտել 42 պահանջ, ընդ որում՝ բոլորը չապահովված պահանջներ են (ապահովված են համարվում այն պահանջները, որոնք ծանրաբեռնված են գրավով կամ երաշխիքով (երաշխավորությամբ): Պարտատերերը գլխավորապես ֆիզիկական անձինք են՝ «Ֆլայ Արնայի» նախկին աշխատակիցները, որոնց աշխատավարձերն այդպես էլ չեն վճարվել: Վերջիններիս պահանջների չափը տատանվում է 625 հազարից մինչեւ 11 մլն դրամի սահմաններում: Նախկին աշխատակիցների պահանջները, ինչպես սահմանված է «Սնանկության մասին» օրենքում, ընդգրկված են «գ» հերթում:

Պարտատերերի մեջ կան նաև մի քանի ընկերություններ՝ հայկական ու արտասահմանյան, այդ թվում՝ օդանավերի վարձատու Impact Aviation Services Limited-ը (ընդհանուր պահանջի չափը՝ շուրջ 780 հազ. դոլար), ինչպես նաեւ ավիացիոն ոլորտին ՏՏ ծառայություններ մատուցող արաբական Information Systems Associates FZE-ն (628 հազ. դոլար), որոնք երկուսն էլ Air Arabia-ի դուստրերն են:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...